Խմբագրական

07.02.2021 11:18


Մոռանա՛լ ոչխարին

Մոռանա՛լ ոչխարին

Երբ ֆուտբոլային թիմը հաղթում է, գրեթե բոլորը մոռանում են, որ հաղթանակը հնարավոր է դարձել ոչ միայն ու ոչ այնքան ֆուտբոլիստների, որքան գլխավոր մարզչի ու մարզչական թիմի շնորհիվ։

Հաղթանակից հետո չգնահատել մարզչական թիմի դերն ու մոռանալ այն, նշանակում է մսխել հաղթանակը, ինչը սխալ մոտեցում է։

Երբ ֆուտբոլային թիմը պարտվում է, առաջին հերթին մեղադրում են մարզչական թիմին, սկսում են մեղավորներ ու դավաճաններ փնտրել։ Դա էլ է սխալ մոտեցում։

Ճիշտն այն է, որ թիմը հաղթում է արդյունավետ ու կոմպետենտ ղեկավարության ներքո և մազիկների պրոֆեսիոնալիզմի, մտքի, ոգու, ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ։ Հաղթանակը համատեղ դափնիներ է ենթադրում։ Պարտությունն էլ է բոլորի «վզին» ընկնում, բայց և՛ հաղթանակի, և՛ պարտության թիվ մեկ պատասխանատուն գլխավոր մարզիչն է։

Մարզչական կազմն ու ֆուտբոլիստները երկու համակարգեր են, որոնց միավորումը հաղթող մեքենա է դառնում գաղափարի, մոտիվացիայի ու խելքի շնորհիվ։ Եթե այդ համակարգերից որևէ մեկը կաղում է, ապա դա բերում է պարտության։

Պետության հաղթանակի հարցում հատկապես կարևորվում է մարզչական կազմը։ Հայտնի խոսք կա՝ եթե առյուծները հայտնվում են ոչխարի ղեկավարման ներքո, ապա բռնում են պարտության ճանապարհը։

Առյուծներին առյուծ ղեկավար է անհրաժեշտ։ Առյուծ՝ իր մտքով, առյուծ՝ իր խելքով, առյուծ՝ իր ոգով, առյուծ՝ իր տեսակով։ Առյուծը հաղթող է, իսկ ոչխարը պարտվող։ Մոռանա՛լ ոչխարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը