Լրահոս

14.05.2011 10:36


Ռուսաստանի Առաջին ալիքի տնօրենների խորհրդի անդամ կդառնա Մարգարիտա Սիմոնյանը

Ռուսաստանի Առաջին ալիքի տնօրենների խորհրդի անդամ կդառնա Մարգարիտա Սիմոնյանը

ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Իգոր Շեգոլևը հրաժարվել է Առաջին ալիքի տնօրենների խորհրդում իր թեկնածությունից։ Նրա տեղը կզբաղեցնի «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը։

Նշենք, որ այժմ Առաջին ալիքի տնօրենների խորհրդի մեջ են մտնում գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, նրա առաջին տեղակալ Կիրիլ Կլեյմենովը, Մոսֆիլմի ղեկավար Կարեն Շահնազարովը, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ռեկտոր Անատոլի Տորկունովը, Խանտի–Մանսիսկի նահանգապետի առաջին տեղակալ Իլյա Պետրովը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, իսկ խորհրդի նախագահն է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Այս խորագրի վերջին նյութերը