Եթե կաշառակերության բոլոր ձևերը հայտնի լինեին, դժվար թե այն գոյատևեր այսքան հազարամյակ։ Միայն այն բանի շնորհիվ, որ հասարակական հարաբերություններում մեկը պիտի թույլատրի մյուսին՝ ինչ-որ բան անելու, արդեն կաշառքի համար պարարտ հող է ստեղծում։ Երկաթուղին, որպես Հայաստանում փաստացիորեն մենաշնորհային ծառայություն մատուցող, կարելի է ասել «ստեղծված է» կաշառակերության համար։ Ցանկանու՞մ ես արտահանվող բեռդ ժամանակին հասցնել սահման՝ մուծվի՛ր, պետք է բեռդ չփչանա «անծայրածիր» հայաստանյան երկաթուղային լաբիրինթոսներում՝ մուծվիր։ Հարկավոր է «լեվի» բեռ տեղափոխե՞լ՝ էլի «փողին մուննաթ»... Այս արատավոր գործելակերպը երկաթուղում միշտ էլ եղել է, սակայն Արարատ Խրիմյանի պաշտոնավարման տարիներին այն դարձավ գրեթե միակ գործելակերպը, և ռուսական կառավարչի ամենաթողության պատճառով շարունակվում է նաև այսօր։ Բազմաթիվ են դեպքերը, երբ Հայաստանի տարածքում մի քանի կայարան անցած վագոնները «ետ են կաչվում», որովհետև տերերը ժամանակին երկաթուղու գլխավոր հաշվապահությունում կամ բեռնափոխադրումների դեպարտամենտում «համապատասխան վերաբերմունք» չեն ցուցաբերել։
Նույն իրավիճակն է նաև երկաթուղու հետ պայմանագրային հիմունքներով աշխատող ընկերությունների դեպքում։ Մինչև «Հարավկովկասյան երկաթուղու» հետ որևիցե գործարքի պայմանգիր կնքելը, գլխավոր հաշվապահությունում «հանգամանորեն» քննարկվում են գործարքի իրական ու ձևակերպման ենթակա ֆինանսական և մյուս բոլոր պայմանները, «ատկատի չափն ու ժամկետները», իսկ գլխավոր հաշվապահը, որպես կանոն, «բոլոր ժամանակների» գլխավոր տնօրենների ամենավստահված անձն է։ Նախորդ գլխավոր տնօրեն Կուզնեցովն Արարատ Խրիմյանից «ժառանգություն» ստացած գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանին, իր հրաժեշտի երեկոյի ժամանակ, մեծարել էր «Հայաստանի ամենահարուստ կինը» բառերով։ Կարելի է ենթադրել, որ այդ հարստությունը կուտակվում է համատեղ «աշխատանքի» արդյունքում, քանի որ առանց հավատարիմ հաշվապահի ոչ մի կաշառք կամ «լվացված» գումար չի մարսվի։ Արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղիներում» գործարքների մեծ մասը կատարվում են իրական գներից շատ ավելի թանկ, բարձրացնելով մատուցվող ծառայության ինքնարժեքը։ Արդյունքում՝ երկաթուղու ծառայություններից օգտվելը դարձել է «ոչ մոդայիկ»՝ ուղիղ կերպով հարվածելով ոչ միայն երկրի բյուջեին, այլև մեր երկաթուղու տարածաշրջանային վարկին։ Պատահական չէ, որ անգամ ռուսները, ամենատարբեր պատճառաբանումներով, հապաղում են ներդրումներ կատարել հայկական երկաթուղում։
Այս օրերին ՀՀ նախագահը բանակցում է Իրանի ղեկավարության հետ, այդ թվում նաև համատեղ երկաթուղու շինարարության վերաբերյալ։ Քանի որ իրանցի գործարարները նույնպես «Հարավկովկասյանի» հաշվապահության «հաշախորդներից» են, դվար թե մեր երկաթուղու «բարի համբավի» մասին տեղեկացրած չլինեն իրենց երկրի ղեկավարությանը։
Կաշառակերությունը սաբոտաժի է ենթարկում երկաթուղին

Կարեն Բարսեղյան