Կարծիք

04.12.2020 11:35


Վազգեն Մանուկյանի թեկնածությունը նշանակում է փրկություն՝ այս ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակից

Վազգեն Մանուկյանի թեկնածությունը նշանակում է փրկություն՝ այս ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակից
Այլևս անիմաստ դիսկուրսների ոչ ժամանակն ունենք, ոչ էլ հակադարձելու անհրաժեշտություն կա։ Կապիտուլյացիայի ակտ ստորագրած հայատյացը իր թիմով հանդերձ պետք է հեռանա և սա ոչ միայն ազգային, պետական անվտանգության հարց է, այլեւ համահայկական արժանապատվության հարց։
Վազգեն Մանուկյանի թեկնածությունը նշանակում է կայուն, տրամաբանված քաղաքական գործընթացներ և երկրի դուրս բերում ցնցումային զոնայից և փրկություն՝ այս ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակից:
Երեկվանից մի կարևոր ցուցիչ է ընդգծվում. «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկածուի դեմ են արտահայտվում մեծավմասամբ այն քաղաքական և հասարակական շրջանակները, որոնք 2018-ի իշխանազավթման գործիքակազմն էին, պլատֆորմը։ Իսկ ինչու են դեմ, պատասխանը ավելի քան պարզ է՝ իրենց լոկոմոտիվ նիկոլի ձեռամբ, անելիքները դեռ ավարտված չեն։ Այս նրբագույն իրավիճակում է, որ Ազգը պետք է սթափ գիտակցություն ցուցաբերի և երկրորդ անգամ՝ 2.5 տարի անց, չտրվի ստին և մանիպուլյացիաներին։
Մենք Արցախի զգալի հատված՝ Հայրենիք կորցրեցինք, դավաճանի իշխանություն լինելու պատճառով: Եվ եթե այսքանից հետո էլ հապաղենք, մենք Սյունիք ենք կորցնելու և ավելին..., ինչպես 2.5 տարի առաջ, կրկին շատերը ընկնելու են քարոզչական կեղտոտ տեխնոլոգիաների ծուղակը և վերջապես՝ մենք մեկընդմիշտ հրաժեշտ ենք տալու մեր պետականությանը, վերածվելու ենք վասալ պետության, իսկ մեր սերունդները բատրակների:
Սա այլևս ամեն մեկի, իմ, քո, բոլորի և յուրաքանչյուրի գիտակցության, պատասխանատվության և արժանապատվության հարցն է:
Սա այլևս Հայրենիքի փրկության հարց է:
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը