Կարծիք

03.12.2020 17:39


Հայաստանի Հանրապետության կառավարություն, ԱԳՆ, ՊՆ, ԳՇ գոյություն չունեն

Հայաստանի Հանրապետության կառավարություն, ԱԳՆ, ՊՆ, ԳՇ գոյություն չունեն
Կարդում եմ, որ Սյունիքի Արավուս գյուղի գյուղապետն է բանակցել ադրբեջանցիների հետ, որոնք եկել են տարածքային պահանջներով։ Գյուղապետը նաև տեղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն է։
Սոտքում էլ, եթե հիշում եք, էլի տեղի համայնքապետն էր ինչ-որ բաներ փորձում բզբզալ։
Ադրբեջանցիները վիդեո են դրել Սոտքի հանքից. միլիոնավոր դոլարների թողած տեխնիկա, նույնիսկ ոսկու հանքանյութի փորձանմուշներն են թողել (!!!) հանքը լքելուց...
Այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարություն, ԱԳՆ, ՊՆ, ԳՇ գոյություն չունեն։ Ամեն կոնկրետ հատվածում այդտեղի գյուղապետի կամ լավագույն դեպքում լեյտենանտի կամ կապիտանի դուխից ու շուստրիությունից ա կախված, թե ՀՀ սահմանները ոնց են անցնելու, հասկանո՞ւմ եք։
* * *
Անհետ կորածների ծնողներն ՀՀ իշխանություններին բան են հարցնում, իրենց ասում են. «Ռուսներն են բանակցում», գերիների ծնողները հարցնում են, իրենց պատասխանում են. «Ռուսներն են բանակցում»։
Ընդհանրապես, ՀՀ ու Արցախի հետ կապված բոլոր հարցերով ադրբեջանցիները հիմա միայն ռուսների հետ են բանակցում։
Հասկանո՞ւմ եք, ժողովուրդ, որ այս դավաճան պոռնիկները Հայաստանի Հանրապետությունը դարձրին ռուսական պրոտեկտորատ 2,5 տարում։
* * *
Այսօր լրագրող էր զանգել, պետության անելիքներից էր հարցնում, փորձում էի պատասխանել ու որ խնդրին անդրադառնում էի, հասկանում էի, որ այլևս չկա պետություն։
Սկսում էի ասել, օրինակ. «Իշխանությունները պետք է...», հետո մտածում եմ, ախր ի՞նչ իշխանություն, եթե այդ հարցը ռուսների հետ են ադրբեջանցիները քննարկում։
Ովքե՞ր են կառավարական շենքերում և ԱԺ-ի կաբինետներում նստած այս մարդիկ։ Ի՞նչ կապ ունեն իրենք «իշխանություն», «պետություն», «կառավարություն», «Հայաստան» բառերի հետ։
Ինչո՞ւ ես պիտի հարկեր փոխանցեմ մարդկանց, որոնք այդ հարկերով իմ երկրի անվտանգությունն ապահովել չեն կարող, Հայաստանի քաղաքացու համար ոչ մի բան չեն կարող և չեն էլ ուզում անել։
Ավելի լավ չի՞ Արավուսի գյուղապետին փոխանցեմ... Մարդ գոնե իր գյուղն է կարողանում պաշտպանել։
* * *
Հիշո՞ւմ եք նիկոլականները սկզբում ինչ հաճախ էին օգտագործում «Նոր Հայաստան» բառակապակցությունը։ Սա է իրենց «կառուցած» նոր երկիրը... Վայելե՛ք։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը