Կարծիք

01.12.2020 15:41


Բերձորը ևս ամենայն ճշտապահությամբ հանձնվեց թշնամուն, իսկ ահա Բերձոր քաղաքի կարգավիճակը նույնիսկ այս պահին, նույնիսկ հանձնելուց հետո մնում է անորոշ

Բերձորը ևս ամենայն ճշտապահությամբ հանձնվեց թշնամուն, իսկ ահա Բերձոր քաղաքի կարգավիճակը նույնիսկ այս պահին, նույնիսկ հանձնելուց հետո մնում է անորոշ
Բերձորը ևս ամենայն ճշտապահությամբ հանձնվեց թշնամուն: Իսկ ահա Բերձոր քաղաքի կարգավիճակը նույնիսկ այս պահին, նույնիսկ հանձնելուց հետո մնում է անորոշ...
Առհասարակ, կա՞ն պաշտոնյաներ՝ քաղաքական կամ ռազմական, ովքեր պատասխանատու են որևէ բանի համար, ինչ կատարվում է մեր երկրում:
Հասկացանք, պետական ապարատը այլևս ոչնչի համար պատասխանատու չէ, ռազմագերիների հարցով կշիռներդ չի բավականացնում զբաղվեք, անհետ կորած զինվորների հարցով չեք կարողանում զբաղվել, բա ի՞նչ եք կարողանում՝ մենակ աթոռից կառչած մնա՞լ:
Ինչպես Սոթքի, այնպես էլ Բերձորի դեպքում որևէ պաշտոնյա չկա, ով պաշտոնական տեղեկատվություն կտա: Տպավորություն է՝ համայնքապետերն են թիվ մեկ պատասխանատուն և գերագույն գլխավոր հրամանատարը: Մինչդեռ բոլորս հիշում ենք, թե ով էր աղաղակում, թե ժողովուրդն է հիմա իշխանությունը և որ առանց ժողովրդի հետ քննարկելու ոչինչ չի որոշվի:
Ի դեպ, քիչ առաջ ապշերոնյան բռնապետը հերթական բարբաջանքն է հայտարարել, իսկ մեր կողմից՝ ձայն բարբառո հանապատի:
Կարևորը՝ «անկախ» դատավորները հրահանգավորված են...
Որքա՞ն կարելի է մարդկանց բախտի քմահաճույքին նետել, թե՞ ձեզանից միայն հայրենիքը ըստ գրաֆիկի՝ «բարեխիղճ» հանձնելն էր հասնում:
Շաքե Իսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը