Կարծիք

26.11.2020 16:24


Նիկո՛լ, այսօր մեկ թուրքն է ուրախ, մեկ էլ դու

Նիկո՛լ, այսօր մեկ թուրքն է ուրախ, մեկ էլ դու
Այսօր պարզվեց, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը` մի կողմ, հազարավոր անտուն մնացած արցախցիները` մի կողմ, հինգ հազար որդեկորույս, տան ծուխը մարած ընտանիքները` մի կողմ, իսկ ահա շատրվանով ամֆիթատրոնի կառուցումը կառավարության օրակարգի մեխն է կազմում: Կոմիտասի պողոտայի վրա զվարճանքի վայր կառուցելու համար հայրենի ազգադավները բյուջեից դուրս են գրել ոչ ավել, ոչ պակա` տասը միլիոն ԱՄՆ դոլար, որով էլ պետըք իրականացվի շինարարությունը: Նախկիններին «թալանչի» և «մարդասպան» պիտակները տված ներկաները համ թալանում են, համ սպանում: Թալանում են պետական բյուջեն` խելացնոր պարգևավճարների և զավեշտալի շինարարության տեսքով, սպանում են մեր իսկ զինվոր երեխաներին` մարտի դաշտում: Սպանում են նաև օրական 25-30 հայի` կորոնավիրուսից:
Պատերազմական իրավիճակում առավել ցայտուն է երևում սրիկաների դեմքը: Պատերազմն այն լակմուսի թուղթն է, որի վրա ուրվագծվում են ինչպես հերոսը, այնպես էլ դավաճանը: Եվ զուր է Լենա Նազարյանն իրեն պատեպատ զարկում, թե բա` դավաճանությունը իրավաբանական կատեգորիա է, այս է, այն է: Ոչ, տիկին դատարկություն, դավաճանությունն առաջին հերթին բարոյական կատեգորիա է, եթե դու և քո թիմը, նաև հանցագործ առաջնորդդ, մի քիչ մոտ լինեիք կանգնած բարոյականության նորմերին, կհասկանայիք: Բայց ախր դուք զուրկ եք բարոյականությունից և հայրենասիրական տարրական զգացումից, զուրկ եք մտածելու, կշռադատելու, էլ չեմ ասում` ղեկավարելու ունակությունից:
Ստո՛ր Նիկոլ, բոլոր պարերը պարել էիր, մնացել էր սարի սմբուլը: Բոլոր հարցերը լուծել-վերացրել էիր, մնացել էր շատրվանի կառուցումը: Մեր զոհված տղերքի մարմինները դեռևս դաշտերում են, քո կողմից թշնամուն հանձնած դաշտերում, իսկ դու շատրվան ես կառուցում և ծիծաղում ողբերգություն ապրած մեր ժողովրդի վրա: Այսօր միայն ուրախանում եք մեկ թուրքը, մեկ էլ դու: Նրանք մեր գերեզմաններն ու վանքերն են պղծում, դու` մեր հոգիներն ու ապրումները: Ամեն օր հոգեբանական ցնցում ենք ապրում, տեսնելով, թե ինչպես են մեր աչքի առաջ մեր հայրենի հողերն անցնում Ադրբեջանին, իսկ դու պետական բյուջեն մսխելու տարբերակներ ես մտածում: Սա հայի գործելաոճ չէ, այլ` թուրքի։
Նիկո՛լ, դու իզուր էիր անցյալ տարի ԱԱԾ-ին հրահանգում` հայտնաբերել քաղաքում շրջող սատանային: Այդ սատանան հենց դու ես, որ կաս: Այդ ապագա շատրվանի վրա սերունդներն ուղղակի թքելու են` քեզ հիշելով:
Հեռացի՛ր, չարիքի՛ սերմնացան, թող վերջապես այս ժողովուրդը ազատ շունչ քաշի, թող ուղղի քո կողմից կոտրված ողնաշարը, բուժի քո բացած վերքերը:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը