Կարծիք

20.11.2020 15:22


Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում ԱԺ բարձրագույն ամբիոնին նստած քիթ փորողը

Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում ԱԺ բարձրագույն ամբիոնին նստած քիթ փորողը
Անմեղսունակ հանցագործները...
ՌԴ նախագահ Վ.Պուտինի հարցազրույցում հնչեցրած այն տեղեկության, որ հոկտեմբերի 19-20-ին, երբ ադրբեջանական բանակը գրավել էր դեռևս Արցախի հարավում գտնվող մի փոքր հատված միայն, իրեն հաջողվել էր համոզել Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները, բայց Ադրբեջանի պարտադիր պայմանն էր եղել փախստականների վերադարձը Շուշի ու Նիկոլը այս առաջարկին չէր համաձայնել, վերաբերյալ
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ասել է. «Հիմա եթե այն ժամանակ` հոկտեմբերի 19-20-ին, Հայաստանը և Արցախը համաձայներ, որ Շուշի վերադառնային ադրբեջանցի փախստականներ, այսօր մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ: Հիմա էլ են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»:
Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ասում ԱԺ բարձրագույն ամբիոնին նստած քիթ փորողը:
Ասում է՝ այդքան զոհ ենք տվել, որ մեզ չասեք Շուշին տվեցիք,
Ասում է՝ կապիտուլյացիայի ենք հասցրել մեր երկրները, խայտատառակ թուղթ ենք ստորագրել, որ չասեք Շուշին հանձնեցիք:
Այսինքն, միայն ու միայն իրենց ռեյտինգի չզգետնվելու մասին էին մտածում նույնիսկ այդ պահին:
Հետո այս անմեղաունակը ավելացվում է. «Ես չեմ պատկերացնում, թե քանի հայ կմնար քաղաքում, և այդ պայմաններում ես չեմ պատկերացնում, թե մենք ոնց կարող էինք ասել, որ Շուշին գտնվում է մեր վերահսկողության տակ»:
Ռազմագիտությունից ու քաղաքականությունից շատ հեռու լինելով՝ ուղղակի մի թեթև մտածելու ունակություն ունենալով, ուզում եմ ասել այդ անմեղսունակին`
Այ անմեղսունակ, ուրեմ լսի,
Քաղաքական ղեկավարը նա է, ով չի վախենում ցանկացած պահին իր վրա վերցնել պատասխանատվությունը, այլ ոչ հասցնում է հատուկ այն վիճակին, որ ասի դե տեսեք, էլ ձև չկար, կկոտորվեինք, ստորագրեցի:
Քաղաքական ղեկավարը նա է, ով հասկանում է՝ ինչ է նշանակում իր վերահսկողության տակ գտնվող Շուշին, որտեղից Ստեփանակերտին ռազմական վտանգ չի սպառնում և որը կարող էր դառնալ հայկական ռազմաբազա, և այդ պարագայում հստակ հայերը այնտեղ կապրեին:
Քաղաքական ղեկավարը նա է, ով չի հասցնում կապիտուլյացիայի, նսեմացնում ժողովրդին, կոտրում ոգին միայն նրա համար, որ չասեն...
Հեռացեք, այ դժբախտ ու դժգույն քիթ փորողներ:
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը