Կարծիք

20.11.2020 14:59


Նիկոլի կողքին կանգնող ամեն մեկը դավաճան է․ դուք էլ հետը փուռն եք գնալու

Նիկոլի կողքին կանգնող ամեն մեկը դավաճան է․ դուք էլ հետը փուռն եք գնալու
Բաղրամյան 26-ում աշխատող մի մարդ կա, շատերը նրան ՀՀ Նախագահ են կոչում։ Ուրեմն այդ մարդը, 2.5 տարի շարունակ՝ Նիկոլի ու իմքայլականների հովի տակ նստած, աչք է փակել, երբ մեր երկրում հակասահմանադրական օրենքներ էին ընդունվում, մատը մատին չի տվել, երբ դատավորներ էին հալածվում, երբ ՍԴ-ն էր զավթվում և այլն, և այլն։ Հիմա այդ նախագահ կոչվածը, տեսնելով, որ Նիկոլի ու նրա թիմակիցների ժամերը հաշվված են, հանկարծ հիշել է, որ ինքը պարտավորություններ ունի պետության ու ժողովրդի հանդեպ։ Սկսել է հայտարարություններ անել, քննարկումներ կազմակերպել։ Այսօր ժամը 16։00-ին էլ ինձ է հրավիրել հանդիպման։
Ուրեմն ուզում եմ խոսքս շատ հստակ լինի՝ ես դավաճանների, անպարտաճանաչների, թուլամորթների և մեր երկրում օտար շահեր սպասարկողների հետ քննարկման ոչինչ չունեմ։ Իմ օրակարգը միայն մեկն է՝ այդ բոլորին ժամ առաջ պատասխանատվության կանչելը։
Եվ քանի առիթը բացվեց, ուզում եմ մի խորհուրդ էլ տամ նրանց, ովքեր հիմա գնում և փորձում են դավաճան Նիկոլի կողքը կանգնել։ Խոսքս նոր նշանակված նախարարներին ու պաշտոնյաներին է վերաբերվում։ Ուրեմն լսեք, դավաճանի սպասարկուներ, եթե մտածում եք, որ ձեզանից ոչինչ չի պահանջվելու, եթե մտածում եք, որ կարող եք հետագայում անմեղ ձևանալ, ուրեմն ասեմ՝ չարաչար սխալվում եք։ Նիկոլի կողքին կանգնող ամեն մեկը դավաճան է։ Դուք էլ հետը փուռն եք գնալու։ Լավ մտածեք մեկ-երկու օր նախարարի կաբինետում նստելու առաջարկն ընդունելուց առաջ։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը