Կարծիք

18.11.2020 11:47


Իրեն անիծող ժողովրդին Փաշինյանը, առանց ամաչելու, ինչ-որ ճանապարհային քարտեզ է առաջարկում․ չի լինելու դա, Նիկոլ, քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք (լուսանկար)

Իրեն անիծող ժողովրդին Փաշինյանը, առանց ամաչելու, ինչ-որ ճանապարհային քարտեզ է առաջարկում․ չի լինելու դա, Նիկոլ, քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք (լուսանկար)
Նիկոլի ցինզմը սահման չունի: Նրա կողմից ստորագրված կապիտուլյացիայի պայմանագրից մեկ շաբաթ է անցել: Մինչ օրս իրավիճակը շտկելուն ուղղված ոչ մի քայլ չի արել այս իշխանությունը: Ճիշտ հակառակը` բռնել և հալածել է բոլոր նրանց, ովքեր անգամ այս աղետալի պահին փորձել են գոնե մի փոքր հնարավորություն գտնել: Իսկ հիմա կանգնել ու առանց ամաչելու իրեն անիծող ժողովրդին ինչ-որ ճանապարհային քարտեզ է առաջարկում:
Չի լինելու դա, Նիկոլ: Քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք: Ոչ մի մետր: Դու միայնակ ես գնալու: Ուղիղ գրողի ծոցը:
Իսկ մենք այսօր երեկոյան` ժամը 18:00-ին, հավաքվելու ենք Ազատության հրապարակում: Հավաքվելու ու մեր վճռական Ոչ-ն ենք ասելու բոլոր ստահակներին ու իրենց դավաճան ծրագրերին:
Հրանտ–Մելիք Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից
126096476_10223386650914195_8425699807304189399_n

Այս խորագրի վերջին նյութերը