Կարծիք

18.11.2020 10:19


Այդ գործողությունների զարգացման տրամաբանական բարձրակետը եղավ դավադրությունը

Այդ գործողությունների զարգացման տրամաբանական բարձրակետը եղավ դավադրությունը
Բոլորիս առավել քան պարզ է, որ այսօր մենք ականատես ենք լինում դաժան ու միևնույն ժամանակ կարևորագույն փոփոխությունների մարդկային գործունեության բոլոր ոլորտներում՝ կրթական, ռազմական, աշխարհագրական... դժվարությամբ ու հաճախ դժկամությամբ ենք փորձում ընդունել նոր իրողությունները և համակերպվել դրանց հետ։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ դրանք դարձել են մեր իրականության մի մասը՝ առցանց ուսուցումից մինչև քաղաքական քարտեզի վերափոխում։
Անհրաժեշտ փոփոխությունների և նոր իրողությունների հետ համակերպվելը, անցյալի դրական փորձից ու փորձառու մարդկանցից սովորելը, սեփական սխալներն ընդունելը ու անհաջողություններից դասեր քաղելը, ինչպես նաև մշտապես կատարելագործվելը բնորոշ է միայն կիրթ, ինքնաբավ ու հաստատակամ մարդկանց։
Անկասկած, նախկին իշխանությունները անթերի չեն եղել. եղել են բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, անուշադրության մատնված ու անտեսված ոլորտներ, կողմնակալ ու սուբյեկտիվ մոտեցում շատ հարցերի վերաբերյալ, որտեղ ցանկալի և նույնիսկ անհրաժեշտ էր օբյեկտիվ և զգույշ մոտեցում ցուցաբերել... հետո վճռական քայլերի դիմել։ Ես չեմ մեղադրում կամ քննադատում սխալների և թերությունների համար, քանի որ դրանք բացահայտելը և ընդունելը անհրաժեշտ է հետագա թերությունները և բացերը շտկելու, վերացնելու համար։ «Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում»շատ ենք լսել ու համոզվել այս խոսքերի ճշմարտության մեջ։
Մի բան կարող եմ ասել վստահաբար. «նախկինները» չեն բաժանել ու պառակտել մեր հասարակությունը, չեն ձգտել մեր ժողովրդի միասնականությունը, համերաշխությունը խախտելով կամ հարևան-բարեկամ իրարից բաժանելով ու թշնամացնելով որևէ բանի հասնել, չեն առաջնորդվել այն գաղափարով, որ «բոլոր միջոցները լավ են նպատակներին հասնելու համար»: 24 տարի նախկին իշխանությունները ապահովել են ամենակարևորը՝ մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը (Հայաստան-Արցախ):
Իսկ ի՞նչ ունենք մենք այսօր. պառակտված հասարակություն, տնտեսական և իրավական կոլապս, թյուր կրթություն և առողջապահություն, վտանգված ինքնություն և եկեղեցի, անգործունակ դիվանագիտություն, Արցախյան հերոսների և բարձր սպայական կազմի արժեզրկում. մի խոսքով՝ դժբախտ ներկա և դժգույն ապագա...
Ամփոփելով ասեմ, որ վերոհիշյալ գործողությունների զարգացման տրամաբանական բարձրակետը եղավ դավադրությունը, որի արդյունքում ունեցանք հետևյալ պատկետը...
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից
Սարգսյան Հասմիկ, Arman Arm и ещё 29
Поделились: 4
Нравится
Комментировать
Поделиться

Այս խորագրի վերջին նյութերը