Ի՞նչ անենք, խաբե՞նք ժողովրդին, ինքնախաբեությամբ զբաղվե՞նք․ կենացներով չպետք է խաբենք ու ժողովուրդը չիմանա՝ ինչ է անելու․ Դավիթ Բաբայան
168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։
–Պարոն Բաբայան, այս պահին Շուշիում ի՞նչ իրավիճակ է։
–Այն, ինչ գրել է Վահրամ Պողոսյանը և այն, ինչ գրել եմ ես, երկուսն էլ ճշմարտություն է և համապատասխանում են իրականությանը։ Շուշին թատերաբեմ է, ես ասել եմ, չէ՞, Ձեզ, չեմ խաբել, չէ՞։ Իսկ «թատերաբեմ» նշանակում է, որ այնտեղ ընթանում են մարտեր, կապ չունի՝ ինչ մարտեր, ինչ է աշխատում։ Հիմա թշնամին կարողացել է մտնել ու տիրանալ, սակայն սա չի նշանակում, որ մենք հանձնվում ենք կամ չենք պայքարում։
–Վահրամ Պողոսյանը գրել էր, որ Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ չէ։
–Այո, շատ ցավալի է, սա ամենավատ օրն է իմ կյանքի, բայց այդպես է, և ոչ միայն իմ, այլև նրանց, ովքեր այստեղ են, դրսում են։
–Իսկ եթե ռազմական գործողություններն ընթանում են և ամեն ինչ կորած չէ, ինչո՞ւ է Վահրամ Պողոսյանը նման գրառում կատարում։
–Ի՞նչ անենք, խաբե՞նք ժողովրդին, ժողովուրդը պետք է հասկանա այս ամենի կարևորությունը, Ստեփանակերտի ճակատագիրը պետք է փրկենք։ Ի՞նչ անենք, ինքնախաբեությամբ զբաղվե՞նք, ուզում եք ասենք՝ Բաքուն էլ է մերը։ Իրականությունը չպետք է աղավաղենք, կենացներով չպետք է խաբենք ու ժողովուրդը չիմանա՝ ինչ է անելու։ Ստեփանակերտը կանգնած է։