Կարծիք

27.10.2020 12:07


Ժողովուրդն ուրիշ ի՞նչ պիտի աներ, որ բավարար չափով «թասիբ» ունենար

Ժողովուրդն ուրիշ ի՞նչ պիտի աներ, որ բավարար չափով «թասիբ» ունենար
Դարձյալ ստիպված եմ գրում։ Եվ չեմ խոսելու հայտնի «լայվի» մասին։ Այդ մասին ամենատարբեր մոտեցումներով համացանցում քննարկումներ են տեղի ունենում։ Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ ժողովուրդն այս աննախադեպ պատերազմում անում է անկարելին՝ Հայրենիքի զոհասեղանին դնելով անգնահատելին՝ իր ու իր զավակի կյանքը, իր արյունը։ Տալիս է անտրտունջ, լուռ ցավով, ատամները սեղմած, նաև ապավինելով «Մահ իմացեալ անմահութիւն է» իր հազարամյա ԱԶԳԱՅԻՆ ու քննություն բռնած կենսափիլիսոփայությանը։ Մյուս, ավելի պակաս նշանակության զոհողությունների մասին՝ գումար, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն, չեմ ասում։ Դա շատ ակնհայտ է, ինչպես նաև Մարտնչող Ոգին է աերկբայելի։ Չէ, իսկապե՛ս, ուրիշ ի՞նչ պիտի դեռ տա իր Հայրենիքին Հայ Մարդը, որ դեռ չի տվել։
Հարցս քաղաքական ենթատեքստ չունի, և իսկապես ուզում եմ հասկանալ՝ կա՞ արդյոք այս մոլորակի վրա մի այլ ժողովուրդ, որ կարող է իր երկրին ավելին տալ, քան տալիս է մեր Ժողովուրդը։
Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը