Կարծիք

24.10.2020 15:03


Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն

Ինչո՞ւ են սորոսականները պաշտպանում Հայաստանի թշնամուն

Առաջին իսկ օրերից պարզ էր, որ այն, ինչ սկսվել է Արցախում, միայն Ադրբեջանի հերթական ագրեսիայի հետևանքը չէ, սա թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմն է՝ հեռուն գնացող նկրտումներով: Այս մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են ՀՀ ղեկավար շրջանակները: Նիկոլ Փաշինյանն անգամ այն բնորոշել է որպես Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ ծրագրված ցեղասպանության փորձ:

Իսկ Թուրքիայի դերակատարումը աստիճանաբար ավելի բացահայտ ու ցինիկ է դառնում: Պատճառն էլ ավելի քան ակնհայտ է` ՆԱՏՕ-ի անդամ երկրին ո’չ ՆԱՏՕ-ից սաստող կա, ո’չ էլ արևտմյան երկրներից: Թուրքիայի ախորժակը զսպողն ու սաստողը մնում է միայն Ռուսաստանը, քանի որ տարածաշրջանային դերակատարների փոփոխություն և հետևաբար` ցեղասպանություն, առաջինը հենց Ռուսաստանը թույլ չի տա:

Սա իրողություն է, որն արդեն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ իրենց ամենից ամենա արևմտամետ և հակառուս համարող ուժերն ու անձինք են հասկացել և փոխել իրենց հռետորիկան, քանի որ սեղանին պետության և Արցախի գոյության հարցն է դրված:

Ի՞սկ ովքեր են օգնում Թուրքիային այս գործում։ Այս համատեքստում հետաքրքրական է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի` ամիսներ առաջ հրապարակած հոդվածը, որով կոչ էր անում արևմտյան պետություններին աջակցել Թուրքիային, Ռուսաստանի դեմ պայքարում։

Իր հոդվածում Սորոսը նշել էր, որ Ռուսաստանը փորձում էր Բաշար Ասադին Սիրիայի նախագահի պաշտոնում, նաև փորձում էր վերականգնել տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը, որը կորցրել էր ԽՍՀՄ փլուզումից հետո։ Նա մեղադրում է Ասադին բռնարար լինելու մեջ, Պուտինին՝ Սիրիայում բռնությունների մեջ։ Իսկ Թուրքիան, ըստ նրա, միակն է, որը հոգ է տարել խաղաղ բնակիչների մասին։ Այլ կերպ ասած, Սորոսը Եվրոպային ուղղորդել էր կանգնել Թուրքիայի կողմը և աջակցել նրան: Բոլորը գիտեն, որ Սորոսի ֆինանսավորմամբ շատ կազմակերպություններ են գործում բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Մասնավորապես, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ը ֆինանսավորում է մի քանի տասնյակի հասնող կազմակերպությունների և ՀԿ-ների:

Այդ ՀԿ-ներից շատերը և նրանց ղեկավարները այս օրերին, երբ ամեն կողմերից միասնության կոչեր են արվում, կոնկրետ քայլեր ենք տեսնում, մի կողմ են դրվում բոլոր տեսակի քաղաքական հակասությունները, այս մարդիկ նորից ներքին խժդժություններ են հրահրում, և որ ամենակարևորն է, շարունակում են շատ կոնկրետ տանել հակառուսական քարոզ: Ստացվում է՝ Թուրքիայի բարեկամ Սորոսը իր հիմնադրամով պայքարում է իր բարեկամի թշնամու դեմ, ասել է, թե՝ իմ բարեկամի թշնամին իմ թշնամին է: Այսօր, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են կրկին ցեղասպանության ենթարկել հայերին, ինչպես Արևմտյան Հայաստանում էր, Սումգայիթում, Բաքվում, երբ Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, Հայաստանում որոշ սորոսական տարրեր կշեռքի նժարներին դրել են գումար ու հայրենիք, և գումարի նժարը ներքև է իջնում։ Ադրբեջանաթուրքական ահաբեկիչները այսօր սպանում են հայ զինվորի ու կամավորին, իսկ այստեղ թրքասիրության քարոզ կա ու նրանց հետ բանակցելու կոչեր։

Իսկ թե, ըստ պարզագույն տրամաբանության ովքեր են ստացվում Հայաստանի թշնամիներն ու բարեկամները, թողնենք առանց մեկնաբանության:

Իշխանությունը պարտավոր է թուրքական ապրանքները արգելելուն զուգահեռ անել երկրորդ քայլը՝ փակել Սորոսի գրասենյակը Հայաստանում։ Այլ տարբերակ չկա, այդ գրասենյակի ֆինանսներով սնվում են մարդիկ, որոնք Հայաստանի կործանման համար են ակտիվ աշխատում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը