Կարծիք

30.09.2020 09:07


Հիշո՞ւմ եք, որ պատերազմից օրեր առաջ քննարկվում էր բանակից վճարի դիմաց ազատվելու նախագիծը․ պատերազմը հօդս ցնդացրեց այդ խոսակցությունները

Հիշո՞ւմ եք, որ պատերազմից օրեր առաջ քննարկվում էր բանակից վճարի դիմաց ազատվելու նախագիծը․ պատերազմը հօդս ցնդացրեց այդ խոսակցությունները
Հիշո՞ւմ եք, որ պատերազմից օրեր առաջ քննարկվում էր բանակից վճարի դիմաց ազատվելու նախագիծը։
Պատերազմը հօդս ցնդացրեց այդ խոսակցությունները, որովհետև պատերազմի առաջին իսկ օրերից հենց ծառայածներին է պետությունը մոբիլիզացնում. մարդկանց, որոնց պատրաստելու համար պետք չէ ամիսներ ծախսել, քանի որ արդեն ծառայել են, ինչ պետք է՝ գիտեն։
Պարտադիր զինծառայության բուն նպատակը զինված ուժերի շարքերը համալրելն է անհրաժեշտ թվով մարդկանցով։
Բայց այն ունի նաև երկրորդ նպատակ, որի մասին քչերը գիտեն. մոբիլիզացիոն ռեզերվի պատրաստումն է, այսինքն ունենալ ծառայած մարդիկ, որոնց անհրաժեշտության դեպքում կարելի է շատ արագ՝ մի քանի օրում, մոբիլիզացնել։
Իսկ չծառայածին պետք է գոնե 2–3 ամիս նախապատրաստել, ինչը թեժ պատերազմի ժամանակ նպատակահարմար չէ։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը