Կարծիք

29.09.2020 13:49


Հուսանք` Ռոբերտ Քոչարյանին ու Սեյրան Օհանյանին «անհարգելի բացակա» չեն նշանակի

Հուսանք` Ռոբերտ Քոչարյանին ու Սեյրան Օհանյանին  «անհարգելի բացակա» չեն նշանակի
Եթե Արցախյան ազատամարտի երախտավորներից մեկը` Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, Արցախում չլիներ` չմեկներ ռազմաճակատ` կատարելու իր պարտքը հայրենիքի առջև, կանգնած էր լինելու աշխարհի «ամենաազատ, անկախ, արդար և թափանցիկ դատարանի» առաջ, պատասխանելու էր Աննա Դանիբեկյանի հարցերին և փորձելու էր պաշտպանվել Հայաստանի (ոչ թե Ադրբեջանի) գլխավոր դատախազության քաջարի ներկայացուցիչների «հրետակոծությունից»։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «թավշյա» վարչախմբի և Արցախում, հիմա էլ արդեն Հայաստանի սահմաններում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների պատճառների մասին։
Հ.Գ. Հենց նոր տեղեկացանք, որ Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես Արցախի ճանապարհին է։
Հուսանք` ռազմական գործողությունների երկարաձգվելու դեպքում, եթե չհասցնեն ներկայանալ դատական հաջորդ նիստին, տիկին Դանիելյանն «ամբաստանյալների» բացակայությունն անհարգելի չի համարի, մեղադրողներն էլ էլ հայտարարություն չեն տարածի, թե պաշտպանական կողմն «արհեստականորեն ձգձգում է» դատավարությունը, որ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը ջրի երես դուրս չգա...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը