Կարծիք

29.09.2020 10:41


Եթե հարձակվող կողմն արդեն 2-րդ օրը ստիպված է լինում ռեզերվ մտցնել մարտի դաշտ, ուրեմն լուրջ պրոբլեմներ է ունեցել և պլանները ձախողման եզրին են եղել

Եթե հարձակվող կողմն արդեն 2-րդ օրը ստիպված է լինում ռեզերվ մտցնել մարտի դաշտ, ուրեմն լուրջ պրոբլեմներ է ունեցել և պլանները ձախողման եզրին են եղել
Երեկվա ադրբեջանական զոհերի թվում կային նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայողներ, այդ թվում՝ առնվազն մեկ Մի-17 ուղղաթիռի անձնակազմ։
Հակիրճ բացատրեմ, թե սա ինչ կարա նշանակի։ Ադրբեջանը Եվլախում ու Հորադիզում ունի ՊՍԾ խոշոր զորամասեր (սահմանապահ ջոկատներ, որոնք մոտավորապես թեթև գունդ/բրիգադ կարգի են)։ Եվլախում նաև ՊՍԾ հատուկ նշանակության ուժերն են։
Այդ երկու զորամասերն էլ ըստ էության ադրբեջանական բանակի համար ռեզերվ են ու փաստորեն դրանցից առնվազն մեկը, եթե ոչ երկուսն էլ երեկ մարտի մեջ են մտցրել։ Եթե հարձակվող կողմն արդեն 2-րդ օրը ստիպվածա լինում ռեզերվ մտցնել մարտի դաշտ՝ ուրեմն լուրջ պրոբլեմներ է ունեցել և պլանները ձախողման եզրին են եղել։ Այդ թվում՝ սա նշանակում է, որ իր անվերադարձ ու սանիտարական կորուստները շատ մեծ են։
Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը