Կարծիք

23.09.2020 20:57


Միջին փաստացի սպառումը մոտ 7 հազար դրամով պակաս է պարենային զամբյուղի արժեքից

Միջին փաստացի սպառումը մոտ 7 հազար դրամով պակաս է պարենային զամբյուղի արժեքից
Պարենային զամբյուղում ներառված է 11 մթերք: 2020թ․ երկրորդ եռամսյակի գներով պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է մոտ 36 հազար 872 դրամ:
Վիճկոմի կողմից 7 872 տնտեսություններում անցկացրած հետազոտության համաձայն՝ մեկ մեծահասակ սպառողի հաշվով փաստացի ձևավորված զամբյուղի արժեքը շատ ավելի ցածր է՝ մոտ 29 հազար 870 դրամ:
Փաստորեն, միջին փաստացի սպառումը մոտ 7 հազար դրամով պակաս է պարենային զամբյուղի արժեքից, որը հաշվարկվում է ըստ Առողջապահության նախարարության մշակած սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի (օրական 2 412.1կկալ):
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը