Կարծիք

23.09.2020 15:18


Հերթական հացադուլը, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ (լուսանկար)

Հերթական հացադուլը, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ (լուսանկար)

ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցները, որոշեցին իրենց ամիսներ շարունակ լուծում չստացած խնդիրն ավելի հնչեղ դարձնելու, իշխանության խլացած ականջները բացելու համար, դիմել ծայրահեղ քայլի՝ հացադուլի։

Երեկվանից կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ են հայտարարել մոտ 20 քաղաքացի, որոնց մեջ կան նաև կանայք, ում հետ ես հանդիպեցի երեկոյան, նրանց հայտնեցի իմ աջակցությունը ինչպես նաև խնդրեցի կանանց դադարեցնել հացադուլը, բայց նրանք անդրդվելի էին։ Բողոքի մասնակիցները շատ վճռական էին տրամադրված և պնդում էին, որ քանի դեռ կառավարությունն ընդառաջ չի գնացել իրենց պահանջին և ելք չի գտել ՌԴ֊ի սահմանները բացելու համար, իրենք հացադուլը չեն դադարեցնելու։

Մեկնաբանեցին, որ այլընտրանք չունեն, ուզում են հնարավորինս շուտ մեկնել ՌԴ, միանալ իրենց ընտանիքներին և կրկին գրկել իրենց երեխաներին, որոնց արդեն մի քանի ամիս է չեն տեսել՝ սահմանների անանցանելի լինելու պատճառով։

Երկրում դիլետանտ իշխանությունների կողմից ստեղծած քաոսային վիճակը թողնելու է իր դառնագույն հետևանքները, թե՛ պետության, թե՛ ժողովրդի ներկայի և ապագայի վրա։

Կոչ եմ անում բոլոր անաչառ լրատվականներին` անտարբեր չմնալ և ակտիվ լուսաբանել ակցիան. սա կարելի համարել նախադեպը չունեցող բողոքի ակցիա, քանի որ մեր 20 հայրենակիցներ այս պահին գտնվում են հացադուլի մեջ, գիշերում են փողոցում՝ բաց երկնքի տակ և սառը ասֆալտին պարկած, հետևաբար նրանց կյանքը և առողջությունը վտանգված են։

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը