Լրահոս

12.01.2011 14:01


Արթուր Բաղդասարյանն անհեթեթություն է համարում գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը

Արթուր Բաղդասարյանն անհեթեթություն է համարում գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է իրեն Հայաստանի գլխավոր դատախազ, իսկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նշանակելու մասին լուրերին։

-Դրանք անհեթեթ լուրեր են,-ասել է նա։-Դա մեր հայկական իրականության ամենացավալի կողմերից է, որ մեկի խելքին կարող է փչել, մի նախադասություն գրել, 15 րոպե հետո մի քանի կայքեր դրանք տարածեն, հաջորդ օրը որոշ հեռուստաընկերություններ մամուլի տեսության անվան տակ կարդան, ու դառնա մի պատմություն։ Դա մեր հասարակության ցավոտ կողմերից մեկն է, որովհետև անառողջ լուրերի և բամբասանքների տարածումը բերում է վատ մթնոլորտի ընդհանուր ներհասարակական և ներքաղաքական կյանքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը