Կարծիք

08.09.2020 18:25


«Թավշյա» իշխանությանը «թավշյա» ընդդիմություն կը վայելե

«Թավշյա» իշխանությանը «թավշյա» ընդդիմություն կը վայելե

«Լուսավոր Հայաստանի» պես «թավշյա», հեռակառավարելի, մանկան նման միամիտ, դյուրահավատ «պատասխանատու» հրաշք-ընդդիմություն, որ ամառային հանգստի օրերին «ճանաչողական վոյաժներ» է կազմակերպում դեպի մարզեր, որպեսզի ապացուցի մի «պարզ» ճշմարտություն։

Որ Հայաստանի ազգաբնակչության մեծամասնությունը` 50 տոկոսից ավելին, ինչքան էլ հուսախաբված լինի, հիասթափված, ընդհուպ` զզված «թավշյա բարեփոխումներից», մեկ է` առաջվա պես շարունակում է վստահել և հավատալ ստահոդ վարչապետին։

Չնայած Սուտնիկոլը բազմիցս, և շատ համոզիչ կերպով, ցույց է տվել, որ իր ոչ մի խոսքին չի կարելի հավատալ` մի՛ բան ասում է, ճիշտ հակառակն անում, և անամոթաբար ստում էր` ասելով, որ բանակցություններ չկան, բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չի դրված ու չի քննարկվում, հալած յուղի տեղ է ընդունել «պաշտոնական տեսակետը», թե ՌԴ արտգործնախարարը ստում է. Նիկոլը ճիշտ է, Լավրովը` սխալ, երբ ասում է` մի տարուց ավել է, կողմերը բանակցում են 98-ին մերժված տխրահռչակ փուլային «կարգավորման» շուրջ։

Ամենակարևորը` չի պահանջում վարչահրամայապետի հրաժարականը, ինչպես 2018թ. չէր պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Էլ ի՞նչ «թավշյա» ընդդիմություն, որ ջուր չլցնի իրեն խորհրդարանի մուտքի ուղեգիր տված «թավշյա» իշխանության ժանգոտ ջրաղացին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը