Կարծիք

08.09.2020 17:32


Կրկնեմ՝ քաղաքականությունը հույզերի տեղ չէ (լուսանկար)

Կրկնեմ՝ քաղաքականությունը հույզերի տեղ չէ (լուսանկար)
Շատ ուրախալի է, որ Անի Սամսոնյանի գիտի, որ նա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ է ու որպես պատգամավոր նա կաշկանդված չէ իր մանդատով, բայց լավ կլիներ, որ նա հասկանար մի քանի պարզ բան:
Ոստիկանության հանդեպ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում նրանք, ովքեր մշտապես բանի տեղ չեն դնում ոստիկանության պահանջները, ովքեր ապօրինի կերպով փակել են ճանապարհները և ոստիկանության օրինական կոչերին չեն արձագանքում:
Լավ կլիներ, որ պատգամավորի մանդատով չկաշկանդված անձը նաև հստակ իմանար, որ սադրանքների և սպառնալիքի լեզվով, հատկապես վերջերս, անընդհատ խոսում են իրենց բնապահպան համարող անձիք, ովքեր անգամ այրունահեղության մասին են խոսում :
Ինչը վերաբերվում է Անի Սամսոնյանի և նրա գործընկեր Գևորգ Գորգիսյանին, ապա կրկնեմ իմ երեկվա հարցը, թե կարող ենք մենք ողջամիտ կասկած ունենալ, որ պատգամավորները «բնապահպաների» հետ հանդիպման ժամանակ այնպիսի բան են իրենց ասել ինչից ոգևորված վերջիներս սադրանք են իրականացրել:
Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը