Կարծիք

08.09.2020 13:10


Եթե փոխխոսնակի այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, չորորդ իշխանության գործնեությունն օրենքի ուժով դադարեցվելու է, ունենալու ենք միատարր, գործող իշխանությանը գովերգող, անդեմ լրատվություն

Եթե փոխխոսնակի այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, չորորդ իշխանության գործնեությունն օրենքի ուժով դադարեցվելու է, ունենալու ենք միատարր, գործող իշխանությանը գովերգող, անդեմ լրատվություն

ԱԺ փոխխոսնակի նախաձեռնությունը պատվի, արժանապատվության գործերով լրատվամիջոցներից որպես բարոյական վնասի հատուցում մինչև տասը միլիոն՝ վիրավորանքի, քսան միլիոն դրամ՝ զրպարտության մասով բռնագանձելը չի կարող լինել արդարացված: Առավել ևս, երբ օրենքի ուժով լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, երբ հոդվածը ստորագրված է լրագրողի կողմից, իսկ լրագրողի համար միլիոնների բռնագանձումը բերելու է տոտալ սնանկացման:

Եթե փոխխոսնակի այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, չորորդ իշխանության գործնեությունն օրենքի ուժով դադարեցվելու է, առանց որի՝ ունենալու ենք միատարր, գործող իշխանությանը գովերգող, անդեմ լրատվություն:

Դրա փոխարեն արժեր նախաձեռնել իրավական գործառույթ և պատասխանատվության ենթարկել բոլոր այն կայքերի սեփականատերերին, ովքեր իրենց պատերին թույլ են տալիս հայհոյախառն քոմենթներ, անկախ նրանից դա իշխանությանն է վերաբերվում, թե՝ այլոց:

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Լևոն Բաղդասարյան

Այս խորագրի վերջին նյութերը