Կարծիք

05.09.2020 14:06


Վրացական գինիներն ավելի էժան ու մրցակցային են լինելու ռուսական և այլ շուկաներում, քան մերը

Վրացական գինիներն ավելի էժան ու մրցակցային են լինելու ռուսական և այլ շուկաներում, քան մերը

Վրաստանի կառավարությունը խաղող մթերողներին ասում է՝ եթե 1000 տոննայից ավելի մթերեք, պետությունը 1 կգ խաղողի գնի 100 դրամը հետ կտա (գինը մոտ 150 դրամ է), իսկ Նիկոլի կառավարությունը մեր խաղող մթերող գործարաններին (ի դեպ՝ մեր գործարանները հիմնականում 1000 տոննայից մի քանի անգամ շատ են մթերում) անտոկոս վարկ է տրամադրում, որ գործարանները 2 տարի անց սկսեն մարել էդ վարկը...

Սրան էլ գումարենք, որ Վրաստանից Ռուսաստան, օրինակ, գինիներն ավելի էժան են տեղափոխել, քան Հայաստանից, ստացվում է, որ վրացական գինիներն ավելի էժան ու մրցակցային են լինելու ռուսական և այլ շուկաներում, քան մերը և այս ամենը կառավարությունների մտածողության ու սեփական բիզնեսին օգնելու արդյունքում...

Թե բա բիզնեսին օգնում ենք...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը