Կարծիք

03.09.2020 11:16


Այս հարցազրուցը դարձնում է Նիկոլին ուղղակի անտանելի

Այս հարցազրուցը դարձնում է Նիկոլին ուղղակի անտանելի

Այս հարցազրույցն ինձ տխրեցրեց։ Այո, տխրեցրեց...

Այն, որ Նիկոլն ընդհանրապես պատրաստ չէ ՀՀ վարչապետ լինելուն, փաստ է բոլորիս համար։ Բայց այս հարցազրուցը դարձնում է Նիկոլին ուղղակի անտանելի...
Նախագահ Քոչարյանի խոսքը լսելուց հետո ինձ համար լուրջ դժվարություն է դառնում նույնիսկ Նիկոլի նկարի վրա նայելն, էլ ուր մնաց լսելը։
Խնդիրը դրանում է, որ հակառակ տեսակետներ ունեցող մարդկանց միշտ էլ կարելի է լսել և անել դատողություններ։ Բայց շատ ավելի տխուր է, երբ մի կողմում ունես կայացած Պետական գործիչ` հստակ մտքերով և տեսլականով, իսկ մյուսում՝ կատարյալ դատարկություն։
Նախագահ Քոչարյանին կարող եք սիրել, կարող եք և ոչ, ձեր որոշելիքն է։ Բայց չեք կարող վիճել այն փաստի հետ, որ նա ստիպում է հետաքրքրվել, մտածել ու վերլուծել և ի վերջո, իր անձնական օրինակով` ՊԱՅՔԱՐԵԼ. պայքարել հանուն արդարության, պայքարել հանուն պետականության և պայքարել հանուն ազգի հարատևության...
Իսկ հարցազրույցը նայեք, իրոք լավն է...

Եվ հիշեք, հաղթում է նա, ով պայքարում է...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը