Կարծիք

15.08.2020 18:49


Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է

Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է

Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։ Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո արդեն երկրորդ անգամ է, որ շաբաթական կտրվածքով, կրակոցների թիվը 6000 է, ինչը բավականին մեծ թիվ է։

Պաշտպանության բանակի փոխանցմամբ, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ուղղությամբ, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:

Նշեմ, որ այս տարեսկզբից, կրակոցների շաբաթական միջինացված թիվը 1300-ի կարգի է լինելում, որոշ դեպքերում՝ նույնիսկ 1000-ից պակաս, սակայն Տավուշում ծավալված գործողություններից հետո, կրակոցների կտրուկ աճ կա։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը