Կարծիք

15.08.2020 12:22


Նիկոլի հարցազրույցը HARDtalk-ին՝ ոչինչ ամեն ինչի մասին

Նիկոլի հարցազրույցը HARDtalk-ին՝ ոչինչ ամեն ինչի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Նիկոլը ոչ մի թեմայի վերաբերյալ խորը տեղեկացված չէ, գիտելիք չունի, բացի այդ, չի վարանում սեփականաշնորհել այն, ինչի հետ նաև որևէ կապ չունի, ինչպես նաև «մոռացության» է տալիս իր չիրականացրած և տապալված խոստումները...

Նիկոլը հարցազրույցի ժամանակ բացարձակ չանդրադարձավ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու տապալված իր ծրագրին...

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի սերտ կապերին՝ մոռացավ, թե մինչև վարչապետ դառնալն ինչեր էր ասում այդ վերը նշված կազմակերպությունների հասցեին...

Փորձելով ցույց տալ, որ բացարձակ կապ չունի քաղաքականացված քրեական գործերի և հատկապես Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ՝ անցավ դեմագոգիայի և փորձում էր հաղորդավարին համոզել, որ այդ հարցով իբրև թե զբաղվում են իրավապահները՝ մոռանալով այն մասին, թե ինչ հետապնդումների են ենթարկվել և ենթարկվում Քոչարյանին ազատ արձակած դատավորները... Էլ չասեմ, թե ՀՔԾ պետն ու դատախազը ում են ծառայում...

Ամենազավեշտալին Փաշինյանի պատասխանն էր կապված կորոնավիրուսի դեմ պայքարի հետ...

Հաղորդավարի այն դիտարկմանը, որ տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարում նա ձախողվել է, Նիկոլը պատասխանեց, որ շատ վաղ է գնահատականներ տալը...

Հետաքրքիր է, ի՞նչն է վաղ... Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջին հորիզոնականը 1 միլիոն մարդու հաշվարկով և՛ վարակվածների, և՛ մահացածների թվով... Ստացվում է՝ Փաշինյանը դեռ հույս է տածում, որ մեր որևէ հարևաններից մեկի մոտ այն նույն աղետալի վիճակը կլինի ինչ մեզ մոտ, և նա հպարտորեն կարձանագրի, որ վարակվածների և մահացածների թվով մենք առաջատարը չենք տարածաշրջանում...

Ամեն դեպքում Նիկոլի հարցազրույցը HARDtalk-ին՝ ոչինչ ամեն ինչի մասին էր... Սուտը, կեղծիքը և դեմագոգիան. սրանցով է առաջնորդվում Նիկոլն իր գործունեության մեջ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը