Կարծիք

13.08.2020 00:50


Լուկաշենկոն բացահայտեց Նիկոլի թիմի «երալաշությունը»

Լուկաշենկոն բացահայտեց Նիկոլի թիմի «երալաշությունը»

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը և դրան հաջորդած Հայաստանի վարչապետի արագընթաց շնորհավորանքը ոչ միայն ապացուցեց, որ Նիկոլի իշխանությունը փայատիրական է, այլև բացահայտեց մի շատ վտանգավոր փաստ՝ Նիկոլի իշխանության փայատերերը կարող են բացահայտ այլ կարծիք ունենալ ինչ-որ իրադարձության պահով ու չեն վարանում ուղղակի հեգնել, վիրավորել կամ էլ խիստ քննադատել Հայաստանի վարչապետին:

Եթե Նիկոլի թիմում ներքաղաքական գործընթացներին վերաբերող տարակարծությունները դարձել են սովորական երևույթ, ապա արտաքին քաղաքականության վերաբերյալ տարակարծությունները բավական անլուրջ տպավորություն են ստեղծում Հայաստանի մասին, և կարող են դառնալ դիվանագիտական սկանդալի պատճառ:

Համոզված եմ` իշխանությունները և նրանց սպասարկողները դա կմեկնաբանեն ներթիմային ժողովրդավարությամբ: Բայց դա ինքնախաբեություն է և կեղծիք:

Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում չեն կարող իշխանական թիմում նույն հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ լինել: Դա «երալաշություն» է, խառնաշփոթ իրավիճակ, որն արդեն է օգտագործվում մեր թշնամիների կողմից՝ նպատակ ունենալով փչացնել հայ-բելառուսական առանց այդ էլ ոչ շատ լավ հարաբերությունները: Ու դրա հեղինակները Նիկոլի թիմակիցներն են և նրա իշխանության փայատերերը: Նորմալ իշխանության դեպքում Նիկոլին քննադատող իշխանության ներկայացուցիչներն ուղղակի հրաժարական կտային և կդիրքավորվեին ընդդիմադիր դաշտում:

Բայց քանի որ Նիկոլի իշխանության փայատերերը, որքան հասկանում եմ, նրանից ուժեղ են և կարող են իրենց քայլերով տարրականորեն խայտառակել նույն վարչապետին, ապա Նիկոլի պարագայում շատ նորմալ է, երբ վարչապետի որոշումները կամ քայլերը ոչ միայն քննադատվում են նրա թիմակիցների կողմից, այլև նրան ձեռք են առնում նույն այդ մարդիկ...

Չի բացառվում նաև, որ այս բելառուսական «երալաշության» հետևում իրեն շատ ճարպիկ երևակայող Նիկոլն է կանգնած, որ այս ձևով փորձում է գոհացնել և՛ Բատկային, և՛ արևմուտքին, ինչը, իմ կարծիքով, չի գնահատվի ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի կողմից: Ավելին` Նիկոլի այդ 50/50-ի քաղաքականությունը կարող է երկուսի հետ էլ հարաբերությունները սրել...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը