Կարծիք

07.08.2020 16:33


Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ներկայիս ապիկար իշխանություններն ամբողջությամբ տանուլ են տվել կորոնավիրուսի դեմ պայքարը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ներկայիս ապիկար իշխանություններն ամբողջությամբ տանուլ են տվել կորոնավիրուսի դեմ պայքարը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ներկայիս ապիկար իշխանությունները ամբողջությամբ տանուլ են տվել կորոնավիրուսի դեմ պայքարը։

Եթե իհարկե նրանց կատարած գործողությունները կարելի պայքար անվանել։ Քանի որ նրանց պայքարի միակ ձևը, դա ժողովրդի կողմից «դիմակահանդես» անվանումը ստացած դիմակի պարտադիր կրումն է։

Նրանք անգամ չկարողացան օգտվել այն հանգամանքից, որ մեր երկիրը գտնվում է մասնակի շրջափակման մեջ։ Արտակարգ դրության ժամանակին հաստատման դեպքում կխուսափեինք նման քանակությամբ վարակվածների և զոհերի թվից։

Բայց չէ, այս կարևոր քայլերը չարած իշխանությունները փոխարենը փորձեն որևէ բան ձեռնարկել, որպեսզի նվազեցնեն օրեցօր աճող վարակակիրների թիվը, նրանք զբաղված են իրենց մեղքը ժողովրդի վրա գցելով և «դիմակահանդեսը» երկարաձգելով, որ ինչպես տեսնում ենք, որևէ օգուտ չի տալիս։

Սարգիս Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը