Կարծիք

06.08.2020 11:23


Քիչ առաջ խոսեցի լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի հետ․ տխուր բաներ պատմեց

Քիչ առաջ խոսեցի լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի հետ․ տխուր բաներ պատմեց

Քիչ առաջ խոսեցի լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի հետ։ Տխուր բաներ պատմեց։ Ասում է՝ զոհված հայերի թիվն արդեն 11 է։ Բարեբախտաբար, ինքն այդ օրը եղել է Այնճարում ու չի տուժել։ Բայց անգամ Բեյրութից 60 կմ հեռավորության վրա գտնվող հայկական գյուղում հզոր պայթյունի ձայնը լսելի է եղել, իսկ բարձրացող ծուխն անգամ չի քողարկել բարձր լեռնաշղթան։

Պատմեց, որ առաջին պայթյունից հետո հաջորդ պայթյունը տեղի է ունեցել մոտ 7 րոպե հետո և այդ ընթացքում բազմաթիվ լրագրողներ ու հրշեջներ շտապել են դեպքի վայր՝ զոհ դառնալով երկրորդ հզոր պայթյունին։

Նավահանգստի հարակից թաղամասերում, այդ թվում և հայկական Բուրջ Համուդում, անվնաս մնացած որևէ շենք գոյություն չունի։ Մարդիկ, ովքեր եղել են շինությունների ներսում, գոնե չեն զոհվել, այլ միայն վիրավորվել են՝ ի տարբերություն դրսում գտնվողների։

Հերկելյանի խոսքով՝ զոհերի ու վիրավորների մասին պաշտոնական տվյալները դեռևս չեն արտացոլում իրականությունը․ նախ բազմաթիվ մարդիկ դեռևս անհետ կորած են, իսկ վիրավորների մի մասը բուժում են ստանում տանը հիվանդանոցների գերբեռնվածության պատճառով ու հաշվառված չեն որպես վիրավոր։

Ինչ վերաբերում է տնտեսական հետևանքներին, Հերկելյանը վատատես է։ Ասում է՝ Լիբանանի առանց այն էլ վատ վիճակում գտնվող տնտեսությունը վերջնականապես կարող է փլուզվել։

Նաև ասաց, որ լիբանանցիները չեն հավատում պատահականության կամ անփութության վարկածին, ավելի հակված են նրան, որ պայթուցիկներով բեռնված նավը պայթեցվել է։

Հարցերն ու կասկածները շատ են։ Օրինակ՝ ինչպե՞ս պատահեց, որ Վրաստանից դեպի Մոզամբիկ ուղևորվող այդ նավը հանկարծ ուղղություն վերցրեց դեպի Բեյրութ ու պայթուցիկներով բեռնված՝ այնտեղ մնաց ավելի քան 6 տարի․․․

Անի Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը