Կարծիք

02.08.2020 07:47


«Մատաղ» օպերացիան

«Մատաղ» օպերացիան

Տպավորություն կա, որ առողջապահության եւ կրթության նախարարները հատուկ ասում են այնպիսի խոսքեր եւ անում են այնպիսի բաներ, որ մարդկանց դժգոհությունը կանալավորվի հենց այս երկու ուղղություններով։ Դա հեշտ է նաեւ այն պատճառով, որ առողջապահությունը եւ կրթությունը միշտ բոլորի աչքի առջեւ են, ամենաշատ թվով մարդիկ ամենից հաճախ այս ոլորտների հետ են շփվում։

Իշխանությունները հնարավորինս լուռ են տնտեսության, սոցիալական հարցերի, անգամ՝ անվտանգության խնդիրներով, անհրաժեշտ հնչեղություն չեն տալիս նույնիսկ ընդդիմադիրների վրա նորանոր քրեական գործեր թխելու իրենց «հերոսական» գործողություններին։
Նիկոլ Փաշինյանը չի խոսում դիմորդների հետ կապված աղմկահարույց հարցերից, պատմության եւ հայ գրականության դասագրքերից, վերջին օրերին նա անգամ չի խոսում դիմակ կրելուց։

Վարչապետը հանրային դժգոհությունը «չաղացնում» է Արսեն Թորոսյանի եւ Արայիկ Հարությունյանի վրա, որպեսզի աշնանը, երբ հանվի արտակարգ դրությունը եւ սկսեն հանրահավաքները, նրանց զոհաբերի։ Կստացվի, որ քաղաքացիների արդար զայրույթը կբավարարվի, իսկ ինքը այս ամենի հետ կապ չունի․ «Рафик ни в чем не виноват»:

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը