Լրահոս

08.04.2011 11:16


Շվեդիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սկսել են մասնակցել Լիբիայի դեմ ՆԱՏՕ–ի գործողություններին

Շվեդիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սկսել են մասնակցել Լիբիայի դեմ ՆԱՏՕ–ի գործողություններին

«Ռոյթերս»–ը, հղում անելով Շվեդիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ Շվեդիայի ռազմական ինքնաթիռները վերջին 50 տարում առաջին անգամ մասնակցել են ռազմական գործողությունների՝ ՆԱՏՕ–ի ծրագրի շրջանակներում թռիչքներ իրականացնելով Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերի դեմ։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ առաքելությունը տևել է 40 րոպե, որի մանրամասների մասին չի հաղորդվում։

Քադաֆիի բանակի դեմ պայքարելու համար Շվեդիան հատկացրել էր ութ «JAS 39 Gripen» կործանիչ։

Երկրի խորհրդարանը Լիբիայում իրականացվող ՆԱՏՕ–ի գործողություններին մասնակցելու համար անցած շաբաթ մինչև ութ կործանիչի ու մեկ ռազմա–տրանսպորտային ինքնաթիռի հատկացման վերաբերյալ համաձայնություն էր տվել։ Նախատեսվում է, որ շվեդական կործանիչները կօգնեն ապահովելու Լիբիայի երկնքում ոչ թռիչքային կարգի պահպանումը։ Նրանց առաջադրանքի մեջ չի մտնում ռմբակոծության ենթարկել Քադաֆիին հավատարիմ զորքերի դիրքերը, սակայն պատասխան կրակ բացելու իրավունք ունեն, եթե հարձակման ենթարկվեն։

Այս խորագրի վերջին նյութերը