Կարծիք

29.07.2020 13:50


Հիմա էլ ուզում է Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն իրենով անե՞լ

Հիմա էլ ուզում է Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններն իրենով անե՞լ

Բանակցությունները «սեփական կետից» սկսելու մտասևեռմամբ Փաշինյանն, ինչպես հայտնի է, առանց աչքը թարթելու գրողի ծոցն ուղարկեց Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները` փոխարինեց դրանք քիչ կրակելու մասին «ոտքի վրա» վերելակային պայմանավորվածությամբ։

Եվ հիմնավորեց դա նրանով, որ Ադրբեջանի «կիրթ և կառուցողական» սուլթանը չի ընդունում Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններով քանիցս «ամրագրված» գրավոր պայմանավորվածությունները, ասում է` առաջին անգամ եմ լսում այդ մասին։

Տավուշի թեժ մարտերից հետո ստիպված եղավ թքածը լիզել` ընդունել հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու հրամայականը, բայց լեզուն չի պտտվում` հղում անելու Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և հրապարակավ խոսելու նախահեղափոխական «ստատուս-քվոյին» վերադառնելու անխուսափելի անհրաժեշտության մասին։

Երևի, գեշ սովորության համաձայն, այս դեպքում էլ է ուզում իրենով անել նախկիններից ստացած «ծանր» ժառանգությունը. հայտնագործություն արածի պես ասում է` «պետք է ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ», բայց չի ասում, որ Ամերիկա չի հայտնագործել. ընդամենը հիշել է «վատ մոռացված հինը», որից, ոչ այն է` Ալիևի «գեղեցիկ աչքերի», ոչ այն է`հերթական անգամ նախկինների հաշվին «ինքնահաստատվելու» համար, համառորեն փորձում էր տարանջատվել։

Բայց, վախենամ, արդեն ուշ է` գնացքը գնացել է... Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ռազմաքաղաքական, քարոզչական ագրեսիայի անթաքույց սպառնալիքը վկա։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը