Կարծիք

29.07.2020 12:14


Դա մաս է կազմում համամիութենական մասշտաբի կեղտոտ ծրագրի, դա ոչ թե Ենոքավանում, այլ ԱՄՆ-ում ստեղծված ծրագիր է

Դա մաս է կազմում համամիութենական մասշտաբի կեղտոտ ծրագրի, դա ոչ թե Ենոքավանում, այլ ԱՄՆ-ում ստեղծված ծրագիր է

Գունավոր հեղափոխությունները մշակվեցին արևմուտքի քաղաքական լաբորատորիաներում` որպես ԽՍՀՄ նախկին հանրապետությունները վերջնականապես քայքայելու միջոց: Ուկրաինա, Վրաստան, Հայաստան` նույն սխեման, նույն մեթոդաբանությունը: Ամեն տեղ գործող համակարգը հայտարարվեց կոռուպցիոն, ազգի թշնամի, ամեն տեղ կազմակերպվեց ատելության քարոզ: Եվ թեև որոշ դեպքերում «գունավոր» բառի փոխարեն գործածվեց «վարդերի», «թավշյա», «բաց ձեռքերի» և այլ տերմիններ, դրանից այդ հեղափոխության նրա էությունը չփոխվեց: Ըստ էության, դա հեղափոխություն էլ չէր, այլ` դավադիր գործարք արևմուտքի և տվյալ պետության փողասեր, անհայրենիք ուժերի միջև:

Բոլոր երկրներում, որտեղ այդ գործընթացը կազմակերպվեց, տեղի ունեցավ ժողովրդի պառակտում, ինչպես նաև ազգային դիմագծի քայքայում և որ հատկանշական է` հակառուսականության մոլի քարոզ: Ուկրաինայի ժողովուրդը, ով ուներ հարուստ մշակույթ, բազմադարյա ազգային ավանդույթներ, հրաշալի երաժշտություն, հայրենասիրություն, միասնություն` ուղղակի բաժանվեց իրար ատող մասերի, և շատ բան կորցրեց թե տնտեսության, թե արտաքին կապերի, թե ազգային արժանապատվության առումով: Խորապես ափսոսում եմ ուկրաինացի ժողովրդին, ում տաղանդն ու գեղեցկությունը միշտ սիրել եմ` համարելով ռուս ժողովրդի պատմական մաս:

Ինչևիցե, գալով Հայաստան` նշեմ, որ մեզանում էլ օրական թաղում են հայկականությունը, խաչ են քաշում հայոց պատմության և գրականության վրա: Ու դա մաս է կազմում համամիութենական մասշտաբի կեղտոտ ծրագրի, դա ոչ թե Ենոքավանում, այլ ԱՄՆ-ում ստեղծված ծրագիր է:

Հ.Գ. Միշտ, երբ իշխանության եք բերում ինչ-որ ուժի, նայեք, թե ինչ ֆինանսավորում ունի և որտեղից:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը