Կարծիք

29.07.2020 09:29


Հենց Նիկոլը զրկվում է իրեն հարմար հարցազրուցավարներից (Հ1, «Ազատություն»), հենց զրկվում է լաչառություն անելու հնարավորությունից, խեղճանում է

Հենց Նիկոլը զրկվում է իրեն հարմար հարցազրուցավարներից (Հ1, «Ազատություն»), հենց զրկվում է լաչառություն անելու հնարավորությունից, խեղճանում է

Լրագրող. այս օրերին Պուտինի, Թրամփի հետ հեռախոսով խոսե՞լ եք։

Նիկոլ. Չէ, բայց Հայաստանի ու Ռուսաստանի նախարարներն են իրար հետ շփվել, ԳՇ պետերը, համ էլ Միշուստինի հետ խոսեցի Մինսկում։

* * *

Հարցազրույցից պարզվում է նաև, որ ՀԱՊԿ-ն էլ է ամեն ինչ չոտկի արել, համենայն դեպս Նիկոլը հենց դա է պնդում (ջերմ բարևներ ՀԱՊԿ-ի թեմայով ելույթներ ունեցող պոակցիներին), իսկ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում Ռուսաստանը չպիտի խառնվի, քանի որ ... Արցախի հարցով միջնորդ է։

Ինչպես քիչ առաջ ընկերներիցս մեկը նկատեց, փաստորեն հենց Նիկոլը զրկվում է իրեն հարմար հարցազրուցավարներից (Հ1, «Ազատություն»), հենց զրկվում է լաչառություն անելու հնարավորությունից, էս կարգի խեղճանում է:

***

Ի դեպ, սկսում եմ ենթադրել, որ РБК-ի հարցազրույցի ամբողջ իմաստը ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին կռիվների մասով մեր դիրքորոշումը ռուսախոս լսարանին հասցնելն էր, այլ հենց արդարանալը Ռուսաստանի առջև։

Ամբողջ Ռունետը, այդ թվում և ծայրահեղ ընդդիմադիր լրատվամիջոցները հենց այդ ֆրեյմի մեջ են փոխանցում հարցազրույցի էությունը. «Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Մարգարիտա Սիմոնյանին»։

Եթե դա առանց Նիկոլի համաձայնության է արվել, եթե Նիկոլը տեղյակ չի եղել, որ իրեն Մարգարիտայի ստատուսն են դեմ տալու, նշանակում է այդ հարցազրույցի կազմակերպման բոլոր պատասխանատուները պիտի վաղն առավոտ գործից թռնեն։

Բայց այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ է նույն վերնագրով, նույն այդ ուղերձով լուրը փոխանցում նաև կառավարությանը ենթակա «Արմենպրեսը»։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը