Կարծիք

27.07.2020 11:38


Խորենացին մեր պատմագիտության արմատն է, հենքը, և պատահական չէ, որ հարվածներն ուղղված են հենց արմատին

Խորենացին մեր պատմագիտության արմատն է, հենքը, և պատահական չէ, որ հարվածներն ուղղված են հենց արմատին

Խորենացու նկատմամբ արշավը նոր չէ։ Հայ պատմահոր թողած ժառանգությունը խեղաթյուրելու ծրագիրը տասնամյակների պատմություն ունի։ Այսպես կոչված արևմտյան «հայագետները» ջանք չեն խնայել Խորենացուն նսեմացնելու, նրա պատմությունը կեղծ ու ոչ հավաստի ներկայացնելու գործում։

Խորենացին մեր պատմագիտության արմատն է, հենքը, և պատահական չէ, որ հարվածներն ուղղված են հենց արմատին։

Ու այսօր այդ ծրագիրն իրականանցվում է առանց հավելյալ ջանքերի՝ հայաստանյան նոր իշխանությունների ձեռքով։

Հ․Գ․ Մոտ տասը տարի առաջ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի շնորհիվ մի շարք սկսեցի, որտեղ ներկայացնում էի արևմտյան կեղծ հայագիտության հետևանքները։ Այդ շարքում նաև անդրադարձել եմ Խորենացուն և գրել, թե ինչպես է «հայագետ» Թոմսոնը նրան անվանում լկտի ու կեղծարար խաբեբա, իսկ այդ ձևկերպումները տեղ են գտնում «Բրիտանիկա» հանրագիտարանում։

Հոդվածի հղումը դրել եմ մեկնաբանության մեջ։ Կարդացեք, ու ամեն ինչ պարզ կլինի․․․

Անի Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը