Կարծիք

27.07.2020 08:29


Նիկո՞լն ով ա, որ կարողանա իշխանական պատգամավոր Հայկին որևէ բան արգելի (լուսանկար, տեսանյութ)

Նիկո՞լն ով ա, որ կարողանա իշխանական պատգամավոր Հայկին որևէ բան արգելի (լուսանկար, տեսանյութ)

Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական արձակուրդների ընթացքում իրեն չխնայելով բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա ընտանիք պահել:

Ո՛չ, անշուշտ այդպես չէ։

Պարզապես պատգամավոր Հայկն անձամբ զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:

Նա արդեն այնքան լուրջ բիզնեսմեն է, որ հանգիստ ու համապարփակ թքած ունի նաև Նիկոլի դիմակ կրելու պահանջի վրա:

ու սրանք հեղափոխությունից են խոսում...

116152023_1425889140954204_5545038303769930348_n

Քանի իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը սաղ ա, պարետը գլուխը պատին է տվել համերգներն ու փարթիներն արգելելու իր որոշումներով:

Նիկո՞լն ով ա, որ կարողանա Հայկին որևէ բան արգելի...

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

116262769_1425910037618781_7336172508998430501_n (1)

Այս խորագրի վերջին նյութերը