Կարծիք

24.07.2020 17:46


Թագավարակից չես պրծնելու

Թագավարակից չես պրծնելու

Նիկոլին ճանաչողները նրա մասին գիտեն երկու փաստ՝

1. Նա ուրիշի ձեռքբերումը կարողանում է հմտորեն ներկայացնել որպես իրենը։
2. Նա սեփական ձախողումը հմտորեն ներկայացնում է որպես ուրիշինը:

Հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանությունների ու մասնավորապես Փաշինյանի կողմից ամբողջությամբ ձախողվել է Կորոնավիրուսի դեմ պայքարը, թվերը շարունակում են ահասարսուռ լինել, շարունակվում է մահերի մեծ տոկոսը և այս ամենի թիվ մեկ պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է՝ իր անգրագետ կառավարմամբ և բիզնես հետաքրքրություններով:

Իր հատկանիշին համահունչ Նիկոլը ամեն գնով այս ձախողումը փաթաթում է ժողովրդի վզին, նրան դարձնելով մեղավոր...
Սրան զուգահեռ, մեր փառապանծ բանակը, շեշտակի հարվածներով սատկացնում է թշնամու ցանկացած ոտնձգություն:

Այս ամենի հետ Նիկոլն այնքանով կապ ունի, որ օպերացիայից և 24 ժամ տևած հրետանակոծությունից հետո հարցնում էր՝ արդյոք սա ուազի կռի՞վ է, այսինքն կապ չունի և սա բացառապես մեր բանակի, մեր զինվորի ու մեր հրամկազմի հաղթանակն է:

Բայց այստեղ զարգանում է Նիկոլի մյուս հատկանիշը նա իրեն է վերագրում բանակի հաղթանակը:

Ամփոփեմ.
Նիկո՛լ, չի ստացվելու, չենք թողնելու մարսես կորոնավիրուսի դեմ անգործությունդ, որը բերել է հարյուրավոր մահերի և չենք թողնելու, որ բանակի հաղթանակի հետևում թաքնվես՝ այն քեզ վերագրելով...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը