Կարծիք

24.07.2020 17:33


Հայ/հայոց բառից ինչի՞ եք ըտենց վառվում

Հայ/հայոց բառից ինչի՞ եք ըտենց վառվում

Հայ/հայոց բառից ինչի՞ եք ըտենց վառվում:

Արայիկ Հարությունյանը շատ փոքր մարդ է, որ որոշի՝ «Հայոց գրականություն» առարկա դպրոցներում լինի՞, թե՞ ոչ, հայ մեծերի ստեղծագործությունները դպրոցում դասավանդվեն, թե ոչ:

Արայիկ Հարությունյանի պապաներն էլ են շատ փոքր մարդիկ, որ դա որոշեն:

Նրանց գլոբալիստական, հակաազգային, ապաազգակենտրոնական, ուշադրությունը շեղող, թուլացնող, անտարբեր սարքող, էքզիստենցիալիստական փիլիսոփայություն երիտասարդ ուղեղները ներմուծող, ՀՀ քաղաքացիներին իրարից օտարացնող, միմյանցից հեռվացնող, ինդիվիդուալիստիկան, պարտվողական, պետության հիմքերը քայքայող
ծրագրերը չեն իրականանալու:

ՀՀ դպրոցներում դասավանդվելու են`

Մովսես Խորենացի
Եղիշե
Մեսրոպ Մաշտոց
Կորյուն
Գրիգոր Նարեկացի («Մատյան ողբերգության»)
Նաղաշ Հովնաթան
Ներսես Շնորհալի
Մխիթար Գոշ
Վարդան Այգեկցի
Ղեւոնդ Ալիշան
Ֆրիկ
Մկրտիչ Պեշիկթաշլյան
Ռափայել Պատկանյան
Ղազարոս Աղայան
Ավետիս Ահարոնյան
Սմբատ Շահազիզ
Արշակ Չոպանյան
Երուխան
Սիամանթո
Երվանդ Օտյան
Ռուբեն Սեւակ
Գաբրիել Սունդուկյան
Պերճ Պռոշյան
նաեւ Գողթան երգերը:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը