Կարծիք

23.07.2020 20:52


Հայ-ռուսական բարեկամությունն այլընտրանք չունի

Հայ-ռուսական բարեկամությունն այլընտրանք չունի

Ռուսաստանը մեր բարեկամն է.

1. Հայ և ռուս ժողովուրդները համակեցված են և միմյանց նկատմամբ հատուկ դրական վերաբերմունք ունեն։

2. Ռուսաստանը մասամբ երաշխավորն է հայ-թուրքական սահմանի անվտանգության։

3. Համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ առյուծի բաժինը ռուսաստանյան կապիտալով ընկերություններ են:

4. Համախառն ազգային արդյունքի /ՀԱԱ/ մեծամասնությունը հայազգի ռուսաստանաբնակ բիզնեսմեններինն է:

5. Ռուսաստանում ապրում է մոտավորապես այնքան հայ, որքան Հայաստանում:

6. «Խոպան» կոչվող արտագնա աշխատանքի հիմնական շուկան Ռուսաստանն է և բազում հայ ընտանիքներ սնվում են այդ երկրից:

7. Մենք Ռուսաստանից զենք ենք գնում իրենց ներքին գներով:

Վերոգրյալից ելնելով՝ Հայաստանի ցանկացած իշխանության գերխնդիրներից պետք է լինի այդ հարաբերությունների պահպանումը: Մեր նորելուկ իշխանությունները՝ իրենց տեսակով, գրանտների ստացման աղբյուրներով և այլ պատճառներով, հակառուսական են, և դա հայտնի է նաև ռուսական կողմին: Վերջին շրջանում հայ-ռուսական շփումը լարված է, փոխադարձ անվստահություն և այլն, այդ մասին տարբեր աղբյուրների շուրթերով ռուսները փոխանցեցին այդ ուղերձը մեր ժողովրդին. «Մի հավատացեք Նիկոլին, սուտ է, որ մեր հարաբերությունները լավ են»:

Ես անկեղծ զարմանում եմ՝ ճանաչելով ռուս ազգին, գիտեմ, որ ընկերությունը մեծ արժեք է նրանց համար, ինչու մեր ժողովուրդը, ունենալով այնպիսի քաղաքական, պետական, ազգային գործիչ, ով ընկերն է անձամբ Պուտինի, դեռ չի գիտակցում գնալ և խնդրել այդ մարդուն, որ իր անձնական հեղինակությամբ վերսկսի մեր ժողովուրդների բարեկամությունը:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը