Լրահոս

07.04.2011 10:49


Հասանելի է Յան Գիլանի և Թոնի Այոմիի «Out of My Mind» երգի պրոմո–տեսահոլովակը

Հասանելի է Յան Գիլանի և Թոնի Այոմիի «Out of My Mind» երգի պրոմո–տեսահոլովակը

Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ապրիլի 6–ին գերմանական «Edel/earMUSIC» ընկերությունը հրապարակել է Յան Գիլանի և Թոնի Այոմիի «Out of My Mind» նոր երգի պրոմո–տեսահոլովակը։

«Out of My Mind» երգը ձայնագրվել է հանրահայտ ռոք աստղեր, «Deep Purple»–ի մենակատար Յան Գիլանի  և «Black Sabbath»–ի կիթառահար Թոնի Այոմիի ու նրանց ընկերների կողմից, Գյումրիի N 6 դպրոցը վերանորոգելու միջոցներ հավաքագրելու նպատակով։

Նոր հավաքական խումբը կոչվում է «Who Cares», և մայիսի 6–ին «Edel/earMUSIC»–ը թողարկելու է խմբի նոր խտասկավառակը «Out of My Mind» ու «Holy Water» երգերով, «Out of My Mind» տեսահոլովակով և «Մեդիամաքսի» նկարահանած «Pictures of Home» վավերագրական ֆիլմով։

Խտասկավառակը թողարկվելու է մայիսի 6–ին Եվրոպայում և ԱՄՆ–ում, իսկ մայիսի 9–ին՝ Մեծ Բրիտանիայում։

Յան Գիլանն ու Թոնի Այոմին «Out of My Mind» երգը գրել էին 2009թ. հոկտեմբերին, «Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock» ծրագրի շրջանականերում Հայաստան կատարած այցելությունից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը