Կարծիք

23.07.2020 19:58


Պետության վերաբերմունքը դիմորդների նկատմամբ խարխլում է կրթության սահմանադրական իրավունքի բովանդակությունը

Պետության վերաբերմունքը դիմորդների նկատմամբ խարխլում է կրթության սահմանադրական իրավունքի բովանդակությունը

Համացանցից տեղեկացա, որ ԲՈՒՀ-երի ընդունելիության կարգում հայեցակարգային փոփոխություննր են կատարվել։ Ընդ որում, այդ փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ չեն տարվել, իսկ ԿԳՄՍ փոխնախարարն էլ պարզաբանում է, որ իրենք 15 հազար հոգու չէին կարող ծանուցել։

Պետության դիլետանտության արդյունքում ոլորտում քաոտիկ իրավիճակ է առաջացել․ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները չեն ընդունվել ԲՈՒՀ, միջին և ցածր առաջադիմություն ունեցողները՝ ընդունվել են։ Կարծում եմ, որ ընդունված նոր կարգը անվավերության, ավելին սահմանադրականության խնդիր ունի։ Պետությունը պարտավոր է վերանայել իր մոտեցումները և ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական և կազմակերպական միջոցառումներ ստեղծված իրավիճակւը հաղթահարելու համար, հակառակ պարագայում 4 տարի հետո աշխատաշուկան կոլապսի կենթարկվի։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը