Կարծիք

20.07.2020 12:07


Պոպուլիստները նաև քաղաքական արհեստավարժ սպեկուլյանտներ են, փաստորեն

Պոպուլիստները նաև քաղաքական արհեստավարժ սպեկուլյանտներ են, փաստորեն

Վերջին օրերի ադրբեջանական ռազմական ագրեսիան չեզոքացրած մեր Բանակը, կրկին անգամ ապացուցեց, որ տարածաշրջանի ամենամարտունակ, ամենապատրաստված Բանակներից է: Սա զուտ ռազմական առումով, իսկ բարոյահոգեբանական տեսանկյունից, ամենատոկունն է: Բազմիցս ասել եմ, էլի եմ կրկնում, հայ զինվորը մարտնչում է արդարության և իր ազատ հայրենիքը պահելու համար և սա է մեր հաղթանակների գլխավոր բանալին: Մենք զարմանալի Ազգ ենք, ըմբոստ, խաղաղ ժամանակ իրար անխնա քննադատող, հայացքների տարբերության, առավելևս հակադրության պատճառով միմյանց դեմ անողոք պայքարող, բայց օրհասական պահերին արագ համախմբվող:

Հենց դա մեր գենն է, ընդդեմ թշնամու՝ մենք ժամերի ընթացքում աշխարհասփյուռ հայերով մի բռունցք ենք դառնում:

Այդպես եղավ վերջին օրերին ընթացքում էլ: Ինձ զանգահարում էին ծանոթ, անծանոթ, անգամ ֆեյսբուքյան ընկերներ, աշխարհի տարբեր երկրներից ու բոլորի հարցը մեկն էր. ինչ իրավիճակ է սահմանում, ինչ է հարկավոր, ցանկացած պահի մենք պատրաստ ենք:

Սա գալիս է կրկին անգամ հավաստելու, որ Բանակն Ազգն է, որովհետև պետականություն և սահման պահողը Ազգն է, և ոչ երբեք սեփական ռեյտինգի համար «մարտնչող» իշխանությունը:

Վերջին օրերը, մի էական հանգամանք էլ ի ցույց դրեցին, այս իրավիճակում, մինչ շատ ընդդիմադիրներ ձեռնպահ մնացին անգամ առողջ քննադատությունից, ազգային համերաշխության մեսիջներ տալով, իշխանազավթ ապազգայինները վարպետորեն, այստեղ էլ փորձեցին օգտվել առիթից՝ Բանակի հաղթանակները իրենց կառավարման «արդյունավետությանը» վերագրելով: Պոպուլիստները նաև քաղաքական արհեստավարժ սպեկուլյանտներ են, փաստորեն:

Տեսնես ինչ ֆաբրիկաներում են բուծվել այս տեսակները, որ անգամ պատերազմը չի կարող նրանց հետ կանգնեցնել սեփական շահը գերադասելու մոլուցքից:

Հեռու՛ մնացեք Բանակից, Բանակն Ազգինն է և Բանակ պահողը Ազգն է:

Հ.Գ. Փաշինյան Նիկոլ, նոր կետդ ջնջեցի՞ր արդեն, ո՞նց «հասկացար», որ սահմանին մշտադիտարկման մեխանիզմներ են պետք, ու Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածություններն են ճիշտ:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը