Լրահոս

06.04.2011 15:43


Բեռլուսկոնիի նկատմամբ դատական նոր նիստը տեղի կունենա մայիսի 31–ին

Բեռլուսկոնիի նկատմամբ դատական նոր նիստը տեղի կունենա մայիսի 31–ին

«Rai News» հեռուստաալիքը հաղորդում է, որ «Ռուբիի գործով» դատավարության նոր նիստը տեղի կունենա մասյիսի 31–ին։ Դրա համաձայն՝ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրվում է դեռահասների մարմնավաճառության մեջ մասնակցություն ունենալու գործում։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ Իտալիայի վարչապետի նկատմամբ առաջին դատավարությունը կայացել էր Միլանի դատարանում այսօր առավոտյան առանց Բեռլուսկոնիի մասնակցությամբ։

Դատավարության նիստին ներկա չի գտնվել և մարոկուհի Կարիմա էլ–Մարուգը՝ Ռուբի մականվամբ, ում մասնակցությունը Բեռլուսկոնիի՝ Միլանի մոտ գտնվող հայտնի վիլլայում տեղի ունեցած երեկույթին այս գործի հարուցման պատճառներից մեկն է հանդիսացել։

Քննիչների տվյալների համաձայն՝ Իտալիայի վարչապետը աղջկա հետ սեռական կապ է ունեցել, երբ նրա 18 տարին դեռևս չէր լրացել, իսկ դրա համար նա ստացել էր նվերներ ու գումարային պարգևատրում։ Աղջիկը այս գործընթացում հանդես է գալիս որպես ականատես՝ ինչպես մեղադրող, այնպես էլ պաշտպանվող կողմի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը