Լրահոս

06.04.2011 13:27


Թինա Կանդելակին կարող է դառնալ Ռուսաստանի կրթության փոխնախարար

Թինա Կանդելակին կարող է դառնալ Ռուսաստանի կրթության փոխնախարար

Ինչպես հաղորդում է «Life News»–ը,  հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին  որորշել է հեռուստաեթերը փոխարինել պետական պաշտոնյայի աշխատանքով։ Ռուսաստանի կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն նախարարությունում նրան հարմար պաշտոն է փնտրում։

Նախարարը հաստատել է, որ Թինայի հետ այս թեմայով արդեն քննարկումներ է ունեցել։

Նա շատ լավ մայր է, ունի երեխա, որը սովորում է հինգերորդ դասարանում ու շատ լավ ծանոթ է դպրոցների խնդիրներին, հասկանում է, թե ինչ է պետք կրթական հաստատություններին,–բացատրել է նախարարը։

Նշենք, որ  Թինա Կանդելակին նաև Հասարակական պալատի կրթության զարգացման հանձնաժողովի անդամ է։

Հեռուստահաղորդավարուհու շրջապատում լուրեր են պտտվում, որ Թինան կարող է դառնալ փոխնախարար, սակայն անձամբ նախարար Ֆուրսենկոն դեռ չի հստակեցրել, թե ինչ պաշտոն կզբաղեցնի Կանդելակին։

–Իմ փոխնախարարների խումբը համարյա արդեն կազմավորված է, այնպես որ ես դեռ չեմ որոշել, թե ինչ պաշտոն կարող է զբաղեցնել Թինան,–հայտարարել է նա։

Անձամբ Թինա  Կանդելակին հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ նոր պաշտոն ստանձնելու վերաբերյալ լուրերը։

Այս խորագրի վերջին նյութերը