Կարծիք

14.07.2020 23:23


Բացի ագրեսիվ թշնամուց, մեր խնդիրը նաև այս ներքին քարոզն է

Բացի ագրեսիվ թշնամուց, մեր խնդիրը նաև այս ներքին քարոզն է

Ցանկացած իշխանության օրոք մեր թշնամու կողմից պետք է սպասել սադրանքների, դա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հարևան պետությունը գոյություն ունի որպես քաղաքական միավոր։ Այլ հարց է, թե մեզանում ինչ մթնոլորտ է, և թե ինչ ուղերձներ են գալիս իշխանական, իշխանամերձ շրջանակներից։

Իսկ այսօր վարչապետի նախկին օգնականի կայքն ասում է, որ մեր «ԶՈՒ հարվածից հետո խաղաղ բնակիչ է զոհվել», իշխանական ԶԼՄ-ներից մեկ այլն էլ սգում է «սպանված ադրբեջանական սպայի թաղման» կապակցությամբ, հեղափոխական ակտիվիստն, իր հերթին, սգում է 7-ամսական ադրբեջանցի երեխայի համար, ով առանց հայր է մնացել՝ չասելով, որ 7-ամսական երեխայի հայրը գալիս էր հայկական հող՝ հայերին սպանելու և հայ 7-ամսական երեխաներին առանց հայր թողնելու համար, մեկ այլը մեր ՊՆ պաշտոնյայի էջում ասում է, թե իբր «ադրբեջանական աղբյուրների տվյալները հետագայում շատ դեպքերում հաստատվում են» և այլն։ Բացի ագրեսիվ թշնամուց, մեր խնդիրը նաև այս ներքին քարոզն է, քարոզ, որը չպիտի տեղ ունենա «պետական ինքնասպանության» ՉՁԳՏՈՂ հասարակության մեջ։

Իհարկե, պատերազմը լավ բան չէ, և ավելի լավ է ապրել խաղաղ ու արարել, բայց երբ քեզ ուզում են որպես ազգ բնաջնջել, որպես քաղաքական միավոր ոչնչացնել, ապա խաղաղասիրական քարոզը միայն նպաստում է թշնամու գաղափարների իրագործմանը։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը