Քաղաքական

13.07.2020 17:51


ԲՀԿ-ն առաջարկում է թույլատրել արտակարգ դրության ընթացքում հավաքների անցկացումը

ԲՀԿ-ն առաջարկում է թույլատրել արտակարգ դրության ընթացքում հավաքների անցկացումը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է թույլատրել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում հավաքների և հանրային միջոցառումների անցկացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է որոշման նախագիծ, որով առաջարկում է չեղյալ հայտարարել հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներն ու արգելքները»,-ասաց Աբովյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարերել է, որ իրենք կողմ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկին:

Ազգային ժողովը հատուկ նիստի ընթացքում քննարկում է արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարաձգելու հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը