Կարծիք

12.07.2020 13:11


ՔՊ համագումարի ժամանակ Էդուարդ Աղաջանյանն ասում էր, որ Արայիկ Հարությունյանը կուսակցության հաշվին աշխատավարձ է ստացել և տապալել է իր աշխատանքը

ՔՊ համագումարի ժամանակ Էդուարդ Աղաջանյանն ասում էր, որ Արայիկ Հարությունյանը կուսակցության հաշվին աշխատավարձ է ստացել և տապալել է իր աշխատանքը

2017-ին ՔՊ համագումարի ժամանակ Էդուարդ Աղաջանյանն ասում էր, որ Արայիկ Հարությունյանը կուսակցության միակ անդամն է (անդամը խնդրում եմ այլ իմաստով չհասկանալ) եղել, ով կուսակցության հաշվին աշխատավարձ է ստացել։ Աղաջանյանը պնդում էր, որ նա տապալել է իր աշխատանքը։

Աղաջանյանն այն ժամանակ, իհարկե, ճիշտ էր, Արայիկ Հարությունյանը տապալել էր իր աշխատանքը։ Հարությունյանը նաև հիմա է տապալել իր աշխատանքը։ Ու էստեղ հետաքրքիրը գիտե՞ք՝ որն է, որ Աղաջանյանին անհանգստացնում էր, որ իր աշխատանքը տապալած գործիչը իրենց գրպանից գնացած մի քանի հազար դրամ է ստանում, իսկ հիմա իրենց չի անհանգստացնում, որ նույն մարդը պետության հաշվին միլիոններ է ստանում։

Դե պետության փողերը իրենց գրպանից չեն, ավելին՝ իրենց գրպանն էլ է գնում։
#մեր_փողերը_դուք_ուտեք

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը