Աշխարհ

11.07.2020 10:36


Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է

Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է

Շոկոլադի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1995թ. Ֆրանսիայում։

Այս համեղ ուտելիքն առաջինը պատրաստել են Մեքսիկայի հնդկացիները, որոնց համար շոկոլադն աստվածների սնունդ է եղել։

Շոկոլադը՝ «սև ոսկին», առաջինը Եվրոպա են բերել իսպանացիները։ Այն հասու էր միայն արիստոկրատներին, սակայն 20–րդ դարասկզբից շոկոլադը լայն տարածում ստացավ բոլորի շրջանում։

Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ հատկապես սև շոկոլադը նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։ Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5 գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը