Քաղաքական

08.07.2020 18:38


ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. որոշումն առաջիկայում

ՄԻԵԴ-ի՝ ՀՀ կառավարությանը տրված ժամանակը սպառվել է. որոշումն առաջիկայում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՍԴ չորս դատավորների գործով միջանկյալ որոշում կայացնելու հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի՝ հարցաշարին պատասխանելու համար կառավարությանը տրված ժամանակը սպառվել է։

Մեր տեղեկություններով ՍԴ դատավորների դիմումը ՄԻԵԴ ուղարկվել է հունիսի 26-ին, որով դատավորները խնդրել էին ՄԻԵԴ-ին միջանկյալ որոշում կայացնել։ ՄԻԵԴ-ը հաշված օրերի ընթացքում կամունիկացրել է և կառավարությանը մինչև հուլիսի 6-ը ժամանակ տվել՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Եվս մեկ օր էլ դիմումատուներին է տրված՝ կառավարության դիրքորոշման վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով այս ամբողջ փուլն արդեն ավարտվել է և մնում է ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը հրապարակվի։

Նկատենք, որ սա առաջին անգամ է, երբ Հայաստանը նման հարցով է դիմում ՄԻԵԴ։ Հատկանշական է նաև ՄԻԵԴ-ի հրատապ կոմունիկացնելը, որն այս կառույցին այդքան էլ բնորոշ չէ,քանի որ սովորաբար ընթացակարգերն այստեղ շատ ավելի երկար են տևում և վկայում է գործի նկատմամբ ՄԻԵԴ-ի հետաքրքրվածության մասին։ Ընդ որում այս փուլում ՍԴ դատավորների գանգատը դեռ ամբողջությամբ ներկայացված չէ։ Այս պահին քննարկվում է միայն միջանկյալ որոշման հարցը, որով բարձրացված հարցերը տարբեր են, ընդհուպ պաշտոնավարման շարունակության ապահովում մինչև հիմնական գանգատով որոշման կայացումը։

Այս խորագրի վերջին նյութերը